Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է «ՈՒՏՈՒՄ» ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Նոյեմբեր 26,1998 00:00
Rusastan

Այս տարվա հունիսի հենց առաջին օրը հեռուստատեսության մոսկովյան ծրագրով մի տարօրինակ ռեպորտաժ ցուցադրեցին Սանկտ-Պետերբուրգից: Մինչեւ մազերի արմատը ածիլված լկտի դեռահասների մի խումբ հեռուստախցիկի առաջ զանազան ծամածռություններ անելուց եւ իրենց ֆաշիստներ հայտարարելուց հետո առաջ մղեց բշտիկավոր դեմքով մի ակնհայտորեն «ուռած» պատանու, որը Նեւայի քաղաքի իր բոլոր համախոհների անունից հայտարարեց, թե, մեջբերում եմ բառացի, «Հայերը պիտի ապրեն Հայաստանում եւ խաղող աճեցնեն»: Այլ կերպ ասած, նրանց տեղը քաղաքակրթված Սանկտ-Պետերբուրգը չէ: Իսկ ավելի կոպիտ՝ ռադ եղեք, հայեր: Սյուժեն ցուցադրվեց այն նույն օրերին, երբ մոսկովյան մամուլը լի էր հաղորդումներով այն մասին, թե օմոնականները ինչ դաժան հաշվեհարդար են տեսել շուկաներում առեւտուր անող ադրբեջանցիների հետ: Թարսի պես հենց նույն օրերին ծանոթներիցս մեկը պատմեց, թե ինչպես է վարձով բնակարան փնտրել, եւ բակում նստած պառավներից մեկը զայրացած նետել է.

– Հերիք է կեղտոտեք ռուսական հողը: Բնակարա՞ն եք ուզում, վերադարձեք ձեր Հայաստանը: Հետո ես երկար մտածում էի, թե նշանակու՞մ է այս ամենը, որ Ռուսաստանում գլուխ են բարձրացրել ֆաշիստները: Երկու վերջին տարիները Մոսկվայում ապրած թոռնիկս հիմա ինձ հետ փողոց դուրս գալիս երբ միլիցիոներ է տեսնում, քիչ է մնում թաքնվի առաջին իսկ պատահած թփի ետեւը եւ շատ զարմանում է, որ մենք նրանցից չենք վախենում: Ես բազմաթիվ այլ փաստեր գիտեմ, որոնք մտաբերելիս, ինչպես ասում են, գիշերը անհնար է հանգիստ քնել, բայց նույնիսկ ամենանեղսրտած պահերին դժվարացել եմ զանազան հիմարների, որոնք ամեն ազգում էլ կան, ֆաշիստներ անվանել: 1990 թվականին Կիրովականի մի խումբ հհշականներ իրենց պարագլուխ Վանիկ Մանուկյանի ղեկավարությամբ հերթով այցելում էին բոլոր ռուսների բնակարանները ու պահանջում, որ դուրս կորչեն Հայաստանից: Բայց ես որքան էլ չսիրեմ մարդկանց այդ տեսակը, միեւնույն է, նրանց ֆաշիստներ անվանել չեմ կարող: Պարզապես սոված-ծարավ տղերք էին, բնակարաններ չունեին…

Ի միջի այլոց, հետագայում մեկնած ռուսների բնակարանների հաշվին էլ տան տեր դարձան, քանզի ազատված բնակարանները այն տարիներին բաշխում էին միայն ՀՀՇ ակտիվ անդամներին: Քաջ հայտնի է. հենց Ռուսաստանում դրությունը ծանրանում է, սկսում են մեղավորներ որոնել օտարների մեջ: Գավառում վերջին տարիներին ռուսների հացը ամենահիմնական խլողները «կովկասյան ազգության անձինք» էին եւ այդ թվում, իհարկե, հայերը: Մոսկվայում ու այլ խոշոր քաղաքներում սկզբից կիսաշշուկ, իսկ հետո ավելի բարձրաձայն խոսում էին հիմնականում բարձր պաշտոններ գրաված եւ Ռուաստանի ազգային հարստությունները թալանած ու արտասահման տեղափոխված հրեաների մասին: Հայ հասարակությանը քաջ հայտնի Մակաշովի առթիվ այս պրոբլեմը վերջերս փորձեցին առաջնային դարձնել ու մի նոր փոթորիկ առաջացնել առանց այն էլ ալեկոծված ռուսական քաղաքական կյանքում, սակայն, ինչպես երեւում է, ոչինչ չստացվեց: Իսկ երբ Ժիրինովսկին սկսեց պնդել, որ գեներալի իսկական անուն ազգանունը Ալբերտիկ Մոիսեեւիչ Մակաշիձե է, այսինքն նա Վրաստանի այսպես կոչված «լեռնային» հրեաներից է, ինչպես, ասենք, հայտնի հեռուստամեկնաբան Նիկոլայ Սվանիձեն, գործը ընդհանրապես ֆարսի ընթացք ստացավ:

Քաջ հայտնի է, որ ֆաշիզմի դեմ Ռուսաստանում հիմնական պայքարողները հրեաներն են: Հնարավոր է, սա ռեակցիա է մշտապես հնչող այն մեղադրանքներին, որ հրեաները գրավել են ողջ Ռուսաստանը եւ երկիրը հասցրել կործանման եզրին: Աշխարհը ընդհանուր առմամբ ջղաձիգ շարժումներ չի անում հակասեմիտիզմի ամեն դրսեւորման առիթով, բայց համարյա ամենուրեք ԶԼՄ-ները իրենց ձեռքը գցած հրեաները կարողանում են այնպիսի աղմուկ բարձրացնել, որ թվում է, թե ամեն ինչ իրոք կործանվում է: Եվ համարյա միշտ հաղթող են դուրս գալիս, քանզի իրենց գոնե մի թթու խոսք ասածին տեղնուտեղը ֆաշիստ են անվանում: Մինչդեռ մինչեւ հիմա գոնե մի հրեայի մատով դիպած չկան, իսկ հայերին ու մյուս ազգությունների ներկայացուցիչներին ծեծում ու թալանում են անխնա: Վերջիններս, սակայն, ֆաշիզմի մասին երբեք չեն խոսում գուցե նաեւ այն պատճառով, որ դա հրեաների մոնոպոլիան է: Արդեն մի քանի տարի, իմ կարծիքով, նույնպիսի պրոբլեմի առաջ են կանգնած հրեաները: Թեթեւամտորեն հրաժեշտ տալով նախկին ԽՍՀՄ-ի գծով բոլոր գործընկերներին, Ռուսաստանը հիմա ակնհայտորեն կանգնած է սեփական տարածքային ամբողջականության կորստի առաջ: Հեռանկարն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում. ահռելի պետությունը բաժանվում է մի քանի բեկորների, որոնցից տարբեր խմբավորումներ, ըստ երեւույթին, հույս ունեն ինչ-որ նոր պետական միավորներ ծեփել: Թե ինչպիսին կլինեն դրանք՝ անհայտ է:

Միայն վերջերս այսպես կոչված հայրենասիրական մամուլում հայտնվեցին մի քանի հրապարակումներ, որ իբր թե դեռ ողջ է հուդայական հավատքի նախկին ռահվիրա Խազարական կագանատի (խոսքը Վոլգայի ներքին հոսանքներում, Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի մի շարք հարավային տարածքներում հազարից ավելի տարի առաջ գոյություն ունեցած եթե ոչ կայսրության, գոնե հզորագույն պետության մասին է, որի կործանումից հետո իրենց հրեաներ անվանող, սակայն թուրքական լեզվախմբին պատկանող մարդիկ ցրվեցին աշխարհով մեկ, բայց ավելի կոմպակտ բնակություն հաստատեցին Վրաստանի եւ Աղվանքի տարածքներում) ստեղծել Ավետյաց երկրի երկրորդ մոդելը եւ այդ ահռելի կենսատարածքի հիմքի վրա արդեն ավելի իրատեսորեն ձեռնամուխ լինել բոլոր համաշխարհային գործերի կարգավորմանը: Եթե այդ պլանները ճիշտ են, մտածում է ռուսների որոշակի տեսակը, ապա իրենց աչքերի առաջ փաստորեն իրականացվում են գործեր, որոնց մասին նրանք ոչ մի պատկերացում չունեն, բայց որոնք հետագայում անպատճառ ազդելու են ամբողջ ազգի ճակատագրի վրա:

Սյուժեն իրոք արժանի է ոչ միայն դարի, այլեւ հազարամյակի վերջին: Հիպոթեզը չափից ավելի համարձակ է, բայց «հայրենասերների» կարծիքով առայժմ միայն սա է բացատրում այն սառնասրտությունը, որով Ռուսաստանի այսօրվա տերերը սեփական ձեռքերով կոտորակում են իրենց երկիրը: Իսկ Մակաշովի պրիմիտիվ կողմնակիցները գոռում են, թե հրեաները «կերան» Ռուսաստանը…Որովհետեւ հասարակ ռուսը պատրաստ է ամեն զրկանքի, բայց երբ զգում է, որ իրենից ցանկանում են հող խլել, ձեռքը ակամա տանում է կացնին:

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30