Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ՝ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Մայիս 18,1999 00:00
Jemma Ananyan

Երեկ մարզային ընտրական հանձնաժողով դիմեց ԱԺ պատգամավոր Ջեմմա Անանյանը, որպեսզի արձանագրվի՝ հանում է իր թեկնածությունը։ Տիկին Ջեմման դա բացատրեց այսպես. «Ինչ-որ երկար ստացվեց իմ լինելը Ազգային ժողովում։ Մի տեսակ կարոտել էի առօրյա, կենդանի, կոնկրետ աշխատանքին։ Եվ երբ հնարավորություն ստեղծվեց նման մի գործի անցնելու՝ հանձն առա»։

-Իսկ ճի՞շտ է, որ սկզբից գլխավոր խորհրդական, իսկ հետո տեղակալ եք նշանակվելու տարածքային կառավարման նախարարին։

-Եթե գիտեք, էլ իմաստ չունի թաքցնելը։ Այդպիսի պայմանավորվածություն կա։

ԵԶԴԻՆԵՐ, ՄԻ՛ ԽԱԲՎԵՔ

oek

«Եզդիխանա» կուսակցության Արմավիրի մարզի ներկայացուցիչ Այսեր Իսայանը «Առավոտի» միջոցով խնդրեց իր անունից կոչ անել հայաստանաբնակ բոլոր եզդիներին։ Հատկապես շեյխեր Հասան Թամոյանին, Զըհարին եւ էլի ուրիշներին, որ գործիք չդառնան Ջամալ Սադախյանի ձեռքին։ Վերջինս իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե բոլոր եզդիները իրենց ձայները տալու են «Օրինաց երկրին»։ Այսպիսով, նա՝ օգտագործելով հարգված եզդիների անունները, նրանց իր շահերին է համապատասխանեցնում»։

ՀՅԴ-Ն ՕՐԻՆԱԶԱՆՑ ՉԷ

Hrant Margaryan

Ի պատասխան՝ «Առավոտի» նախորդ համարի այն տեղեկության, թե ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Մարգարյանը Իրանի քաղաքացի է՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի անդամ Գեղամ Մանուկյանը ճշտեց, որ Հրանտ Մարգարյանն ու իր ընտանիքի անդամները Հայաստանի քաղաքացիներ են։ Եվ հասել են դրան «մոտ մի քանի տարի Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի դեմ պայքարից հետո»։ Այսպիսով, ըստ պրն Մանուկյանի, ՀՅԴ-ն չի խախտել «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31