Լրահոս
Օրվա լրահոսը

Տանը նստել չլինի

Հունիս 05,2026 10:00 Share

Շաբաթ օրը նախընտրական քարոզչությունն արգելված է: Չնայած սոցցանցային դարում «լռության օրվա» գաղափարը հնացած է եւ կիրառելի չէ, ես, որպես պետություն սիրող մարդ, ենթարկվելու եմ այդ «արխայիկ» օրենքին եւ իմ հաջորդ խմբագրականում ընտրությունների հետ կապված թեմաների չեմ անդրադառնա: Ստացվում է, որ այս խմբագրականով ամփոփում եմ իմ նախընտրական մտքերը:

Եվ իմ ամփոփումը վերաբերում է Հայաստանի քաղաքացի լինելու պատվին, իրավունքներին եւ պարտականություններին: Ի դեպ, ինձ թվում է, որ ՀՀ քաղաքացին, որն ապրում է, աշխատում է կամ սովորում է արտերկրում, այստեղ ընտրելու իրավունք պետք է ունենա: Եթե պահպանել է ՀՀ քաղաքացիությունը, ուրեմն պահպանել է նաեւ կապերը Հայրենիքի հետ, ուրեմն անտարբեր չէ: Ընտրվելը՝ ուրիշ հարց. ճիշտ է օրենքի պահանջը, որ նման հավակնություններ ունեցող մարդիկ պետք է ունենան բացառապես Հայաստանի քաղաքացիություն:

Ես ուզում եմ, որ մենք լինենք լավ քաղաքացիներ: Ինչ եմ դրա տակ հասկանում: Շատ պարզ. հունիսի 7-ին պետք է կտրվել կիրակնօրյա գործերից կամ անգործությունից, կտրվել սոցցանցային «սքրոլինգից», դուրս գալ տնից եւ գնալ ընտրական տեղամաս: Նրանք, ովքեր ասում են, որ հոգնել են, զզվել են, ոչ մեկին չեն հավատում, քաղաքականությամբ չեն հետաքրքրվում եւ այդ պատճառով չեն գնա ընտրությունների, նրանք, իմ կարծիքով, վատ քաղաքացիներ են: Չմոռանանք, որ ընտրելու իրավունքն ինչ-որ տեղ նաեւ քաղաքացու պարտականությունն է: Չգնալ ընտրությունների եւ հետո 5 տարի բողոքել կյանքից՝ դա լավագույն լուծումը չի:

Նրանք, ովքեր խաբված են, մոլորված են, վարակված են ատելությամբ, կամ ինչ-ինչ շահագրգռվածություններ ունեն եւ գնում են ընտրելու ՔՊ կամ արբանյակներ, այդ մարդիկ շատ ավելի լավ քաղաքացի են, քան տանը նստողները:

Լավ քաղաքացիներ են նրանք, ովքեր ձայն են տալիս որեւէ ընդդիմադիր ուժի՝ հաշվի չառնելով դրա «անցողիկ» կամ «ոչ անցողիկ» լինելը: Ինձ այնքան էլ սրտամոտ չեն «ձայների փոշիացման» շուրջ դատողությունները. մարդիկ կատարում են իրենց սկզբունքային, գաղափարական ընտրությունը, եւ դա արժանի է հարգանքի:

Վերջապես, գերազանց քաղաքացիներ են նրանք, ովքեր տեսնում է, թե ով շանս ունի տապալելու Փաշինյանին եւ ձայնը տալիս են նրան: Վստահ եմ, որ հիմա քաղաքացու թիվ 1 նպատակը պետք է լինի Փաշինյանի իշխանությունից ազատվելը: Մնացածը՝ երկրորդական է:

Բայց ամենակարեւորն է, կրկնեմ, ընտրություններին մասնակցելը՝ անկախ քաղաքական դիրքորոշումից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական ընտրություններ չեն, մենք ընտրում ենք հայ քաղաքացի մնալու թե լեզգինների կամ թալիշների ճակատագիրն ենք ունենալու. արցախցին չուզեց նման ճակատագիր, հիմա լոռեցին, երեւանցին ընտրելով ներկայյիս իշխանությանը կամ չգնալով ընտրություններին իրենց սեփական կամքով կամ կընտրեն արցախցու տարբերակը ու կլքեն երկիրը կամ լեզգին թալիշների տարբերակը՝ իրենց գլխին ունենալով նույնիսկ մեր այսօրվա իշխանություններից շատ ավելի անմակարդակ բռնատեր: Մի ընտրեք այսօրվա իշխանություններին, սրանք իրար պաս տալով կատարում են գլոբալ այլասերվածի սցենարը՝ Ուկրաինան առանց ուկրաինացու, Արցախն առանց արցախցու, Լոռին առանց լոռեցու, Երեւանն առանց երեւանցու, Ռուսաստանն առանց ռուսի, Եւրոպան առանց եւրոպացու, Պաղեստինն առանց պաղեստինցիների.. Այսօրվա բոլոր երկրների պետությունների իշխանությունները այս հակամարդկային այլասերված քաղաքականությունն են տանում, այդ իշխանությունները սուբյեկտ չեն, սրանք բոլորը կամակատարներ են եւ իրենց ժողովուրդների թշնամիները: Հայեր ջան, գնացեք ընտրություններին եւ մի ընտրեք այսօրվա իշխանություններին: Նրանք լավն ու վատը չեն, նրանք գլոբալ այլասերվածի կամակատարներն են, վատը այդ գլոբալ այլասերվածն է, որին մենք պետք է դիմագրավենք մեր քաղաքացիական հասունությամբ: Ով չի կողմնորոշվել, առաջարկում եմ ընտրել Բոլորին դեմ եմ, ես մեր ջահելությանը հավատում եմ: Հայեր ջա՛ն, անպայման գնացեք ընտրություններին:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930