Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Օգոստոս 13,1999 00:00
karavarutyun

Կառավարության երեկվա նիստում մեկ շաբաթով հետաձգեցին Հայաստանի ազգային հեռուստատեսության բաժնետերերի խորհուրդը նոր ներկայացուցիչներով համալրելու հարցը։ Սակայն հայտնենք, որ ըստ նախատեսվածի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի խորհրդական Համլետ Գասպարյանի փոխարեն խորհրդում կհայտնվի կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Հակոբյանը, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության նախկին պետ Հարություն Կարապետյանի փոխարեն՝ նոր պետ Էդվարդ Միլիտոնյանը։ Բաժնետերերի խորհրդի կազմը նաեւ կընդլայնվի, կլինեն նոր ներկայացուցիչներ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանը եւ ԱԳՆ-ի մի ներկայացուցիչ։ Հուսանք, նոր ներկայացուցիչների շնորհիվ բաժնետերերի խորհուրդը կդադարի զուտ ձեւական մի մարմին լինել։

ՎԱՏ ԼՈՒՐ

Sevan

10-օրյա հանգստի մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Սեւան։ Նախագահն արդեն այլ ջրերում է լողում, այնինչ նրան ուղեկցողների մի ստվար խումբ, շատ հավանելով «կապուտակ Սեւան»-ի հանգստի պայմանները, մնացել է Սեւանի ափին։ Թող մնան ու հանգստանան, բայց մի լուրջ խնդիր կա։ Բանն այն է, որ հանգստյան տան բազմաթիվ ուղեգրեր վաղօրոք պատվիրված էին եղել (նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների կողմից) եւ մի շարք տուրիստական կազմակերպություններ, փաստորեն, չեն կարողանում իրենց հաճախորդներին ապահովել։ Վերոհիշյալ տուրիստական կազմակերպություններին պատասխանում են, թե նախագահի հետ եկածները դեռ չեն մեկնել, իսկ քանի դեռ չեն մեկնել, ազատ սենյակներ չեն լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031