Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Նոյեմբեր 09,1999 00:00
groxneri tun

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Գրողների տանը հավաքված մտավորականները հայտարարություն էին ընդունել, ըստ որի, մասնավորապես, «պետական կառավարման ձեւերի ապազգային եւ ճկուն չլինելը… առաջացրել է բարոյահոգեւոր աննախադեպ անկում»։ Հուսանք, որ հայտարարությունից հետո այդ «ձեւերը» ապազգային եւ ճկուն կդառնան։ Որպես ելք առաջարկվում է նախագահի ապարատին կից ստեղծել գիտավերլուծական կենտրոններ, «որտեղ կկարեւորվի ժողովրդի եւ մտավորականության հետ ներքեւից վերեւ ուղիղ եւ հետադարձ կապը իշխանությունների հետ»։ Ուրախալի է, որ նույնիսկ այս ծանր վիճակում մտավորականությունը շարունակում է չափազանց հոդաբաշխ ձեւով արտահայտել իր մտքերը եւ չի կորցրել իշխանություններից պաշտոններ մուրալու իր ունակությունը։

ՎԱՏ ԼՈՒՐ

rd petduma

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին կփորձի մասնակցել այն անձնավորությունը, որը ժամանակին փորձեց սպանել Միխայիլ Գորբաչովին։ ԽՍՀՄ նախագահի թիկնապահներին հաջողվեց անհաջողակ ահաբեկիչի ձեռքից խլել զենքը։ Այս իրադարձությանը հետեւած դատաբժշկական փորձագետները ահաբեկչին ճանաչեցին անմեղսագիտակ եւ մի քանի տարի հոգեբուժարանում պահելուց հետո «բաց թողեցին մարդամեջ»։ Եթե հաշվի առնենք, որ հայերն ամեն ինչում փորձում են նմանակել ռուսներին, ապա արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ովքեր են մասնակցելու հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ թեկնածուի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ ինքը՝ Յոզեֆ Շվեյկն, էր ասում. «Եթե քեզ մի անգամ մասնագետները ապուշ են ճանաչել, դա արդեն ողջ կյանքում պետք կգա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930