Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՑ ԱՌԱՋԻ՞ՆԸ

Նոյեմբեր 11,1999 00:00
agvan

«Այն հանգամանքը, որ Նաիրի Հունանյանի եւ մյուսների կողմից հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում իրականացված տեռորիստական ակտը կատարվել է ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի դրդմամբ եւ կազմակերպմամբ՝ հիմնավորվել է գործով մեղադրյալ Հունանյանի ցուցմունքներով, ինչը նա պնդել է Մուշեղ Մովսիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ։ Ինչպես նաեւ մեղադրյալներ Կարեն Հունանյանի եւ Էդիկ Գրիգորյանի ցուցմունքներով եւ նախաքննությամբ ձեռք բերված այլ ապացույցներով»,- սա հատված է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հոկտեմբերի 27-ից ճիշտ երկու շաբաթ անց ԱԺ-ում հրապարակված միջնորդագրից։

Կարդացեք էջ 3։

ԷԼԻ՞ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁ, ԹԵ՞ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ

1998-ի հունվարի ձեռագիր

nrnak

Երեկ առավոտյան արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանի տան շեմին նռնակ է հայտնաբերվել։ Այն բացարձակ անվնաս է եղել այն իմաստով, թե որեւէ մեխանիզմ չի գործադրվել պայթեցում ապահովելու համար։ Միջադեպի քննությունը վարում է Երեւանի քաղաքային դատախազությունը։

ՄԱՍՆԱԿԻՑ Է ՆԱԵՎ ՀԱԲ-Ը

nairi hunanyan

Նաիրի Հունանյանն ԱԺ նիստերի դահլիճից զանգահարել էր նաեւ ոմն Ռազմիկի, որն այդ պահին տանը չէր։ Իրազեկ աղբյուրներից տեղեկացանք, որ խոսքը ՀԱԲ-ի նախկին հրամանատար Ռազմիկ Վասիլյանի մասին է, որի հետ դեռ 3 ամիս առաջ էր հանդիպում ունեցել եւ կատարվածը ծրագրել Նաիրի Հունանյանը։

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը հաստատակամ է, թե բանակից որեւէ մեկի չի նշանակելու ուժային նախարար։ Նշելով, թե սա անձի խնդիր չէ՝ նա պատրաստակամություն է հայտնել այդ պաշտոնների նշանակել ներկայիս ցանկացած փոխնախարարի, մասնագետի եւ կադրային սպայի, որը քաղաքական գործչի համարում չունի։ Մինչդեռ բանակը պնդում է ԱԱ նախարարի պաշտոնում մե՛կ Անդրանիկ Քոչարյանի, մե՛կ Վյաչեսլավ Հարությունյանի, մե՛կ բանակի հակահետախուզության պետ Բեսոյի թեկնածությունը, որն, ի դեպ, կադրային սպա է։ Փոխզիջում է հնարավոր ՆԳ նախարարի պաշտոնի շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930