Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

2×2=?

Դեկտեմբեր 02,1999 00:00
aram harutyunyan

«Այսօր ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե ինչ է ասվում, այլ՝ թե որ կուսակցությունը կամ գործիչն է ասում,- ասաց Արամ Հարությունյանը։- Եվ եթե, ասենք, Ռոբերտ Քոչարյանն ասի, որ երկու անգամ երկուսը հավասար է չորսի, ապա Արշակ Սադոյանը կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ վաճառեցիք կոնյակի գործարանը»։ Դավիթ Շահնազարյանը կասի. «Բայց Քոչարյանը Հայաստանի քաղաքացի չէ»։ Կոմունիստները կասեն, թե իրենց ժամանակ 4-ից ավելի շատ էր»։ Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեր Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Բնականաբար, նա կասի. «Առաջինը ես եմ ասել, որ երկու անգամ երկու չորս է»։

Հումորի զգացում չունեցողներին հակացուցված է կարդալ Արամ Հարությունյանի հարցազրույցը՝ 3-րդ էջում։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳ ԿԱՐ

Vahe Gabrielyan

Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» հարցրեց, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը համամի՞տ է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի հետեւյալ հայտարարությանը. «Քանի դեռ ամեն մի մեքենա ունի մի քանի լիտր բենզին եւ ամեն հայ ընտանիքում կա մի քանի շիշ, տանկային ցանկացած իշխանություն Հայաստանում մեկ ամսից ավելի կյանք չի ունենա»։ Նախագահի խոսնակի պատասխանն էր. «Չեմ ցանկանում մեկնաբանել որեւէ մեկի՝ ընդհանուր համատեքստից դուրս վերցրած մտքերը, ինչին, ցավոք, հաճախ ականատես ենք լինում։ Ինչ վերաբերում է բռնապետության հաստատման ցանկացած տեսական հնարավորության, ՀՀ նախագահը գտնում է, որ իսկապես Հայաստանում ժողովրդավարությունն այնքան զարգացած է, եւ երկիրն արդեն անցել է ժողովրդավարության կառուցման այնպիսի փուլերով, որ հայ ժողովուրդը բռնապետություն չի հանդուրժի, սակայն չի կարծում, թե Հայաստանում կար բռնապետության հաստատման իրական վտանգ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031