Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԸ ԿՏՐԵԼ ԵՆ

Հունվար 27,2000 00:00
gaz

Ձորագյուղը, երկու օր է, զրկված է գազամատակարարումից՝ վարձավճարները չմուծելու պատճառով։ Մոտ 1000 բնակիչ ունեցող Ձորագյուղում միայն մեկ տանը կար կապույտ հրաշքը եւ այդ տունը պատգամավոր, «Կայունություն» խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի տունն է։ Պատճառն այս դեպքում եւս պարզ է՝ պարոն Հովհաննիսյանի տունը առանձին գծով միացած է ընդհանուր գազատարին։

«ԵՐԵՎԻ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿՈՒՏԵՆ»

manuk gasparyan

«Ես կտրականապես դեմ եմ հանրաքվեի, եթե ինքնանպատակ ինքնապաշտպանության համար ԱԺ-ն պետք է Սահմանադրական փոփոխությունները դնի հանրաքվեի, ես դրան դեմ եմ։ Եթե նախագահը այսօր այսքան շատ լծակներ ունի եւ դրանք չի կարողանում օգտագործել, ի՞նչ կլինի, եթե վաղը քիչ լծակներ ունենա։ Այդ ժամանակ երեւի ընդհանրապես նախագահին կուտեն»։

ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտում»:

ԲԺԻՇԿ, ԲԺԻՇԿ, ԳՆԱ ՆՐԱՆՑ ՏՈՒՆ

oleg yesayan

Այս օրերին Երեւանի հիվանդանոցներից մեկում բուժման կուրս է անցնում ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը։ Հիվանդանոցում է նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, որն էլ ոտքն է կոտրել։

ՎԱՀԱՆԸ «ՇԱՆԹԱՀԱՐՎԵՑ»

shant harutyunyan

«Վազգեն Սարգսյանի վրա ես հիմա գործ տալի՞ս»,- երեկ դատաքննության ժամանակ պոռթկաց ցեղակրոն Շանթ Հարությունյանը, որին դուրս հրավիրեց դատավոր Ռ. Թովմասյանը։ Հեռանալիս Շանթը բարձրաձայն ասաց. – Վահան, Շանթն էր։ – Էղավ, Շանթ,- հետեւեց պատասխանը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31