Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ՞ ՄԻՋԱՄՏՈՒՄ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Փետրվար 12,2000 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ՞ ՄԻՋԱՄՏՈՒՄ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ Տարբեր աղբյուրներից «Առավոտի» ստացած տեղեկությունների համաձայն, օրերս Ռոբերտ Քոչարյանն ու ՍԵրժ Սարգսյանը հանդիպել են արդարադատությունն իրականացնող մի քանի մարմինների ղեկավարների։ Նրանց խիստ հրահանգվել է, որ դատարանում փետրվարի 14-ին լուծվի Վանո Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու եւ կալանքն ընտրելու հարցը, անկախ նրանից՝ դա օրենքո՞վ է, թե՞ ոչ։ Օ՜ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜ ԲԱՐՔԵՐ Աբովյանի անվան պուրակից քիչ վերեւ գտնվող սպիտակ կառույցի վրա հայտնվել է «Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան» ցուցանակը։ Հիշեցնենք, որ սա Գուգոյի «օբյեկտն» է, որտեղ տարիներ առաջ միս էին վաճառում, հետո փորձեցին ոսկու շուկա դարձնել, վերջերս էլ՝ տոնավաճառ։ Այս բոլոր ձեռնարկների ձախողումից հետո «օբյեկտն» այժմ փոխեց իր ցուցանակն արդեն նորաձեւ դարձող անվանումով։ Հուսով ենք, որ գոնե մսի հոտն անցել է, եւ ուսանողները կարող են հանգիստ սովորել։ ԳԻՏԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՍՈՒՄ ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանի որոշմամբ զորավար Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու հանձնաժողովի նախագահն այլեւս ոչ թե Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է, այլ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը։ Այս փոփոխության պատճառները կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում չգիտեին։ Իսկ ՆԳ նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արտակ Վարդազարյանը գիտեր, բայց չասաց։ Վերաթաղման մանրամասները՝ կարդացեք էջ 3։ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱ Հոկտեմբերի 27-ից հետո հարկավոր էր անձ, ով ի զորու լիներ չափավորել «Հռոմի պապից ավելի կաթոլիկների» ցասումը քոչարյանական թեւի հանդեպ։ Այս խնդիրը լուծեց վարչապետ Արամ Սարգսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել