Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ՝ ՏՈԿՈՍՆԵՐՈՎ

Փետրվար 15,2000 00:00
harcum

Հայկական սոցիոլոգիական ընկերակցությունը հերթական հարցումն է անցկացրել, որին մասնակցել են, կենտրոնի ասելով, բոլոր մարզերի 59 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 700 բնակիչներ։

Հարցերից առաջինը հետեւյալն էր. «Ինչպե՞ս կբնութագրեիք այս մարդկանցից եւ ինստիտուտներից յուրաքանչյուրի գործունեությունը վերջին ամիսների ընթացքում»։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքը վերջին ամիսների ընթացքում բավարար է գնահատել 42,4%-ը, անբավարար՝ 30,6%-ը, գերազանց՝ 2,3%-ը, լավ՝ 20,1%-ը։ Հարցվածների 4,6%-ը դժվարացել է հարցին պատասխանել։ Վարչապետ Արամ Սարգսյանի աշխատանքը բավարար է գնահատել հարցվածների 36,4%-ը, անբավարար՝ 20,3%-ը, գերազանց՝ 2,7%-ը, լավ՝ 15,0%-ը, հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 25,6%-ը։

Հետաքրքիր է, որ պաշտպանության նախարարությունը ամենաբարձր գերազանցիկության տոկոսն է ստացել՝ 5 տոկոս եւ՝ բավարարի ամենաբարձրը՝ 44%։ Ըստ մեկ այլ հարցման, որը կատարվել է նույն ընկերակցության կողմից անցած տարվա դեկտեմբեր ամսին, «եթե այս շաբաթ կայանային նախագահական ընտրություններ, ո՞ր թեկնածուի օգտին կքվեարկեիք» հարցին հարցվողների 21%-ն ասել է, թե ոչ մեկի օգտին էլ չի քվեարկի, իսկ 17%-ը՝ բոլորին դեմ կլինի։ Ըստ հարցման՝ ամենաբարձր տոկոսը տրվել է Ռոբերտ Քոչարյանին՝ 16,3%, Վազգեն Մանուկյանին՝ 7,4%, Պարույր Հայրիկյանին՝ 3,2%, Վահան Հովհաննիսյանին՝ 3,1%, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 2,8%, Արտաշես Գեղամյանին՝ 0,6% եւ այլն։

Երկրի ներկայիս տնտեսական վիճակից դժգոհ է հարցվածների 79,5%-ը եւ միայն 6,7%-ն է բավարարված։

Ցանկացած սոցիոլոգիական հարցում որոշակի պատվերի արդյունք է, այս դեպքում պատվիրատուի անունը չի հրապարակվում, բայց կարելի է ենթադրություններ անել։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829