Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 04,2000 00:00
Koch

Ապրիլի 3-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, ենթարկվելով իշխանությունների ակնհայտ ճնշումներին, խախտելով իր իսկ կայացրած նախկին որոշումը եւ ապացուցելով, որ Հայաստանում դատաիրավական համակարգը գործադիր իշխանության ընդամենը կամակատարն է, կայացրեց քրեադատավարական օրենսգիրքն արհամարհող որոշում. շարունակվող դատաքննության ընթացքում դիմել հանրապետության դատախազին՝ մտնելու Ազգային ժողով պատգամավոր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ։

Հիմնավորումը, թե Վանո Սիրադեղյանն ազատության մեջ գտնվելով, խոչընդոտում է դատաքննության ընթացքը, եւ տուժողները ենթարկվում են ահաբեկումների՝ անհեթեթ է եւ անհիմն։ Իրական պատկերը միանգամայն հակառակն է. անվերջ սպառնալիքներ են հնչում հենց Վանո Սիրադեղյանի եւ նրա հարազատների հասցեին։

Օրենքի ակնհայտ խախտմամբ կայացված որոշումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանրապետության իշխանություններն արդարադատության պատրանք ստեղծելով եւ իրենց իսկ քարոզչության գերին դառնալով՝ հուսահատ փորձ են անում քողարկելու իրենց իսկ քաղաքական սնանկությունն ու անճարակությունը։

ՀՀՇ վարչությունը հայտարարում է, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը հանրապետությունը ճարակած ահաբեկչության «խաղաղ» դրսեւորումն է։ Դիմում ենք ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցություններին, անհատ պատգամավորներին՝ տուրք չտալ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի արժանապատվությունը նվաստացնող որոշում կայացնելուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930