Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 31,2000 00:00

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈ՞ՒՄ ԵՆ «Առավոտին» հասած լուրերի համաձայն՝ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրաժարական է ներկայացրել, իբր՝ ԵԿՄ-ում առկա տարաձայնությունների պատճառով։ Իրազեկ աղբյուրների հավաստմամբ, սակայն, հրաժարականի իրական պատճառն այն է, որ նախընտրելի է համարվել Վլադիմիր Գասպարյանի փոխարեն ռազմական ոստիկանության պետ նշանակել ՀՀ նախագահի անվտանգության վարչության պետ Գրիգոր Սարգսյանին։ ՆԱԽԱԳԱՀՆ, ԱՆՇՈՒՇՏ, ՃՆՇՈՒՄ ՉԷՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ Կառավարության հետ հարցուպատասխաններից մեկի ժամանակ երկրապահ պատգամավորներից մեկը հարց էր ուղղել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդարադատության նախարարի միջոցով ճնշում էր գործադրել դատավորների վրա, Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար։ Քանի որ Դավիթ Հարությունյանը բացակայում էր այդ նիստից՝ նրան այժմ խնդրեցինք պարզաբանել, թե արդյոք այդ լուրը համապատասխանո՞ւմ էր իրականությանը. «Անշուշտ՝ ո՛չ։ Որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող»։ ՂԱՐԱԲԱՂԸ ՄԻԱՅՆ ՄԵՐԸ ՉԷ՞ ՌԴ նախագահ Վ. Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը կարող են իրենց հանդիպումներով քննարկել նաեւ Ղարաբաղի հարցը, քանի որ երկուսն էլ եռյակի անդամ երկրների նախագահներ են։ Բայց բոլորովին պարտադիր չէ, որ մենք իմանանք, թե կոնկրետ ինչ են խոսել այս հարցի շուրջ, քանի որ Ղարաբաղի հարցը բացի մեզ համար Ղարաբաղի հարց լինելուց, այդ երկրների համար առաջին հերթին քաղաքական հարց է։ Մասնավորապես նաեւ այս միտքը հնչեց ԱԳՆ մամուլի խոսնակ Արա Պապյանի ասուլիսի ժամանակ։ Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։ «ԱՌԱՎՈՏԸ» ՆՈՐԻՑ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ Է Տեխնիկական վերազինումից հետո «Առավոտը» վերականգնել է իր էջը Ինտերնետում։ Այսուհետ ամեն երեկո դուք հնարավորություն կունենաք կարդալու այդ օրվա համարը՝ www..am հասցեով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել