Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 23,2000 00:00

Հայերը խանգարո՞ւմ են Կուբանի ռուսներին Հունիսի 19-ին Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունն անց էր կացրել խորհրդակցություն, որը նվիրված էր երկրամասում միգրացիոն գործընթացներին եւ ազգամիջյան հարաբերություններին։ Այդ թեմայով հանդես եկավ երկրամասի վարչակարգի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Խարչենկոն։ Նրա կարծիքով, նշված գործընթացները առաջացնում են հավելյալ տնտեսական, սոցիալական, քաղաքական, քրեածին եւ էկոլոգիական այլ խնդիրներ։ Խարչենկոյի խոսքերով. «Վերջին տարիներին հայերի, թուրք մեսխեթների, քրդերի, վրացիների, ադրբեջանցիների թվաքանակի աճը շարունակվում է եւ միաժամանակ նկատվում է սլավոնական բնակչության նվազում»։ Խարչենկոյի ելույթի մեծ մասը զբաղեցրել է Կրասնոդարի երկրամաս հայերի ներգաղթի խնդիրը, եւ հնչել են մեղադրանքներ հայերի հասցեին, որոնք նպատակաուղղված ձեւով իրենց պատմական հայրենիքից տեղափոխվում են Կուբան։ «Կուբանսկիյե նովոստի» թերթում տպա-գրվել է Խարչենկոյի ելույթը, որից մեջբերումները ներկայացնում ենք ստորեւ։ «Ռուսաստանի վիճպետկոմի տվյալներով անցած տարի երկրամաս են ներգաղթել ԱՊՀ-ի 1829 բնակիչներ, որոնցից 712172ը՝ Հայաստանից։ Ներգաղթածների կոմպակտ բնակեցումը թելադրում է նրանց վարքի հատուկ ռազմավարությունը։ Էթնիկ գաղութները ձգտում են ոչ թե հարմարվել իրենց շրջապատող սոցիալական միջավայրին, այլ ստեղծել սեփական միջավայրը՝ իրենց շահերին համապատասխան։ Դա արտահայտվում է տարբեր ոլորտներում. առեւտրի մենաշնորհի ստեղծում, կրթության ոլորտի, իրավապահ մարմինների, առողջապահության պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման ակտիվ զավթում։ Այդ միտումները նկատվում են Կրասնոդարում, Սոչիում, Անապայում, Արմավիրում եւ Տուապսեում։ Այստեղ՝ դպրոցներում, նույնիսկ ռուսաց լեզուն դասավանդում են հայերը։ Առանձին հրատապություն է ձեռք բերել հայկական խնդիրը Սոչիում, որտեղ, չկառավարվող ներգաղթի արդյունքում, հայկական բնակչությունը, փաստորեն, կրկնապատկվել է, ինչը բերել է պատմականորեն ձեւավորված էթնոդեմոգրաֆիկ բալանսի փոփոխության։ Քաղաքում ստեղծվել են մի շարք հայկական միավորումներ, որոնց առաջնորդները հայազգի քրեածին հեղինակությունների նման, Ադլերում ձգտում են ստեղծել հայկական ազգային տարածքային շրջան»։ Նյութը տրամադրել է «Երկրամաս» անկախ հայկական թերթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել