Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը, 2,5-3 տարին մեկ, իր փոխհարաբերություններն է ճշգրտում տվյալ երկրի հետ։ Նախորդ տա

Հունվար 24,2001 00:00

SAC-4-Ը ՆՇՄԱՐՎՈՒՄ Է Համաշխարհային բանկը, 2,5-3 տարին մեկ, իր փոխհարաբերություններն է ճշգրտում տվյալ երկրի հետ։ Նախորդ տարիներին մեր պետության աջակցության ռազմավարության փաստաթուղթը կոնֆիդենցիալ է եղել, այժմ ՀԲ-ի նոր քաղաքականության շնորհիվ այդ փաստաթուղթը եւս թափանցիկություն է ձեռք բերել։ Երեկ, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակում մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԲ տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ջուդի Օ8217Քոնորը։ Թեեւ կառուցվածքային բարեփոխումների 3-րդ վարկի իրացման ընթացքում ՀԲ-ն որոշակի թերություններ է նկատել մեր պետության աշխատանքում, այդուհանդերձ, ըստ տիկին Օ8217Քոնորի, դրանք հատուկ են նախկին Խորհրդային Միության երկրներին, ուստի եւ իրենք պատրաստ են Հայաստանին տրամադրել SAC-4-ը։ Տիկին Օ8217Քոնորը չցանկացավ մանրամասնել, սակայն փաստեց. «Կարծում եմ, այն դասը, որ մենք քաղել ենք կառուցվածքային բարեփոխումների 3-րդ վարկից եւ որը տեղի չպետք է ունենա 4-րդ վարկի հետ, այդ ծրագիրը չպետք է տառապի որոշ նախարարների փոփոխություններից։ Եվ, ցավոք, SAC-3-ի ժամանակ որոշ նախարարների փոփոխություններ իրենց ազդեցությունն ունեցան այդ ծրագրի վրա»։ Պարզվում է՝ կառուցվածքային բարեփոխո ւմների 4-րդ վարկը ստանալու համար բավարար չէ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման ապահովումը։ Դրա համար, տիկին Օ8217Քոնորի խոսքերով, մի շարք գործողություններ կան կապված բիզնես միջավայրի, սոցիալական պաշտպանվածության եւ այլ հարցերի հետ։ Հայաստանում իրականացվող ծրագրերից տիկին Օ8217Քոնորը առաջին հերթին կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը։ Շատ տեղին էր լրագրողներից մեկի տրամաբանական այն հարցը, թե որքանով է լուրջ նման ծրագրի իրականացումը։ «Ես կարծում եմ՝ բավարար հիմքեր կան, որ մարդիկ այդ հարցի վերաբերյալ ցինիկ մոտեցում ցուցաբերեն»,- նշեց Ջուդի Օ8217Քոնորը։ Միաժամանակ տիկին Օ8217Քոնորը արձանագրեց, որ Հայաստանի օրենքները հավասարակշռված են (այսինքն՝ մեկի հաշվին՝ մյուսին առավելություն չեմ տալիս), այլ երկրներում, պարզվում է, օրենքները ակնհայտ կերպով ազդեցիկ խմբերին մեծ առավելություններ են տալիս։ Իսկ ահա, տիկին Օ8217Քոնորի պնդմամբ, մեր հարեւան Վրաստանում կառավարությունը հայտարարել է հակակոռուպցիոն նոր ռազմավարություն, բայց մարդիկ շատ անհավատությամբ են դրան վերաբերվում, որովհետեւ այն արդեն թվով 3-րդն է։ Հայաստանի կոռուպցիան, տիկին Օ8217Քոնորի որակմամբ, մանր կոռուպցիա է, որովհետեւ չինովնիկական միջին խավը ցածր աշխատավարձ ստանալու պատճառով ստիպված է, այսպես ասած, կաշառք վերցնել։ Իհարկե, նման եզրահանգման գալը տրամաբանական է, քանի որ, ի վերջո, ցանկացած թիվ եւ տվյալ, այսպես ասած, մեծ չինովնիկներն են տրամադրում Համաշխարհային բանկին։ ՀԲ-ն էլ հո խոստովանահայր չի՞, որ մեծ չինովնիկները մեղա գան. «Ներիր, ՀԲ ջան, մեծ կոռուպցիայի գլխին ես եմ կանգնած»։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել