Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄԸ՝ ՀԱՑԻ ՓՈՂ, ՀՍԿԻՉԸ՝ ՕՐՎԱ ԳՈՂ

Հունվար 31,2001 00:00

ԽԱԽՏՈՒՄԸ՝ ՀԱՑԻ ՓՈՂ, ՀՍԿԻՉԸ՝ ՕՐՎԱ ԳՈՂ Դեռ խորհրդային կալանավորները գիտեին, որ գաղութներում հսկիչներին կարելի է կաշառել, որովհետեւ նրանք ցածր են վարձատրվում եւ հեշտությամբ են գործարքի մեջ մտնում։ Այս պատճառով էլ իրենք՝ հսկիչ ները, ընդհանրապես յուրահատուկ ձեւով են հոգ տանում կարգ ու կանոնի պահպանման մասին։ Առավոտյան հերթափոխը հանձնելիս նրանք դժգոհ են մնում, եթե կալանավորներից օրվա հացի կամ ծխախոտի փող չեն աշխատել։ Այդ գումարը կարելի է վաստակել, եթե հերթափոխի ընթացքում, հատկապես գիշերը, կարողանում են մի երկու կալանավորի վզին խախտում փաթաթել։ Գիշերային խախտում կարող է լինել անքնությամբ տառապող կալանավորի դրսում քայլելը, լուծ կամ փորացավ ունեցող կալանավորի անհանգիստ վազվզոցը բարաքից զուգարան, չիֆիր պատրաստելը կամ, ասենք, «տրվում է քնելու ժամ» հրահանգից հետո ուրիշ բարաքում հայտնվելը։ Որպեսզի իր անունը չհայտնվի խախտում կատարածների ցուցակի մեջ, կալանավորը պետք է կարողանա գոնե 2000 դրամ ցնծալ իրեն բռնող հսկիչներին։ Կալանավորից փող պոկելու համար հսկիչների խումբը աշխատում է ինչպես լավ յուղած մեքենան, իսկ կալանավորները միշտ չէ, որ կարողանում են իրենց պաշտպանել եւ ճարահատված պիտի կաշառեն, մանավանդ որ հսկիչներին, ըստ ներքին հրահանգի, չի կարելի հատկապես գիշերը մենակ հսկել-շրջել գաղութի տարածքում։ Իսկ երկու-երեք շրջող հսկիչներ ինչ էլ ցանկանան կարող են իրար հաստատելով զեկուցել ցանկացած կալանավորի մասին, որը գիշերով կհայտնվի իրենց «զոնում»։ Հետագա բարդություններից խուսափելու համար կալանավորին մնում է հսկիչին կաշառել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031