Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԵՆ

Մարտ 30,2001 00:00
shinararutyun

Անցյալ տարվա հոկտեմբերին լուծարված Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունը այս տարի փետրվարին, քաղաքապետի որոշմամբ, կրկին վերականգնվել է։ Վերը նշված վարչության պետ Հրաչյա Մուրադյանը շեշտեց, որ «Ապօրինի շինությունների քանդման խնդիրը առօրեական հարց է դարձել քաղաքապետարանի համար։ Մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում, որ չառաջանան նոր ապօրինի շինություններ»։ Նա ասաց, որ առաջիկայում ապամոնտաժվելու են քաղաքաշինության նորմերին չհամապատասխանող շինությունները։ «Ապամոնտաժման աշխատանքներն արդեն սկսվել են՝ նախկինում կայացրած որոշումների հիման վրա»,- ասաց Հ. Մուրադյանը։

Ապամոնտաժվել են Թամանյան փողոցում գտնվող երեք կրպակներ եւ Աբովյան փողոցում գտնվող մեկ կրպակ, որն, ըստ պրն Մուրադյանի, ոչ թե շինություն էր, այլ հողազավթում։ Նա նշեց, որ փետրվար ամսին արձանագրվել են ապօրինի շինության որոշ դեպքեր, որոնք ՆԳՆ-ի հետ համատեղ աշխատանքների շնորհիվ արդեն կասեցվել են։ «Ավելի հեշտ է նախապես թույլ չտալ շինարարություն կատարել, քան կառուցումից հետո այն ապամոնտաժել»,- ասաց Հ. Մուրադյանը։ Ինչ վերաբերում է վաղեմի շինություններին (հինգ տարուց ավելի), ապա քաղաքապետարանն այս հարցին որեւէ լուծում տալ դեռ ի վիճակի չէ։ Հիմնական խոշոր կառույցները կառուցվել են 98թ. ընդունված սեփականատիրական կանոնակարգով, որի կառուցման համար տերը ծախսել է մեծ գումար եւ «դեռեւս քաղաքապետարանը ձեռնպահ է այս խնդրի վերաբերյալ»,- ասաց Հ. Մուրադյանը։ Ապօրինի փոքր կառույցների ապամոնտաժման գումարային հարցը սկզբնական շրջանում իրենց վրա են վերցնելու թաղապետարանները, որից հետո այդ գումարը գանձվելու է օբյեկտի տիրոջից։

Թաղապետերը նախապես տեղյակ են պահում իրենց տարածքում ապօրինի կառուցվող օբյեկտի մասին։ Հ. Մուրադյանը նշեց. «Չնայած նրան, որ բենզալցման կայանները ոչ մի պետական վարչության չեն պատկանում, այնուամենայնիվ, խոշոր, ճաշակով ձեւավորված բենզալցման կայանները կմնան, իսկ մնացածները կքանդվեն»։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031