Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27

Մայիս 05,2001 00:00

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 ԲՆՈՒԹԱԳԻՐ – Մինչդեռ, ես 1,5 տարի գտնվելով մեկուսարանում, անգամ կենցաղային հարցերը փորձում եմ լուծել օրենքով սահմանված կարգով, դիմելով մեկուսարանի պետին գրավոր,- երեկ իր «օրինապահության» մասին հայտարարեց ամբաստանյալ Ն. Հունանյանը։ ԲԱՑԱՌԵԼՈՎ – Մենք 4-5 հոգով դիմել ենք մի քայլի, որի իրականացման ողջ ընթացքին մեր զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է եղել,- երեկ դատարանին հայտնելով այս մասին՝ Ն. Հունանյանը նաեւ հավելեց,- կոնկրետ ծրագիրը կազմել եմ առանց որեւէ մեկի օգնության։ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ – Ամբաստանյալ Կարեն Հունանյանի պաշտպան Համլետ Ստեփանյանը եւ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարեն Աղաջանյանը «գործուղվելու» են 10 օրով,- երեկ «Հոկտեմբերի 27» գործի դատաքննության ժամանակ տեղեկացրեց դատավոր Սամվել Ուզունյանը։ ԱԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՏԵՂՅԱԿ ԷՐ Էդիկի քենակալ, ԱԱ աշխատակից Մելքոն Եսայանը մասնակցել էր Նաիրի Հունանյանի հետ 1999 թ. հոկտեմբերի 8-ին Էդիկ Գրիգորյանի ծնունդին, ուր Նաիրին ասել էր «ազգովին ոտքի ելնելու, իշխանությունը փոխելու» մասին։ Դատաքննությանը երեկ նա ճշտում մտցրեց, թե՝ «Մելքոնը եղել է սեղանի մյուս ծայրում, 4 մետր հեռավորության վրա, երգող մագնիտոֆոնի հարեւանությամբ»։ ԶԵՆՔԻ ԳԻՆԸ՝ ՕԾԱՆԵԼԻՔՈՎ Աշոտ Կնյազյանին Նաիրի Հունանյանը պիտի տար 200 դոլար, 3 լիտր օծանելիք, ապա՝ եւս 600 դոլար՝ 3 ինքնաձիգի, 3 փամփշտակալի եւ զինամթերքի համար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել