Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 առեւտրային բանկ։

Հունիս 23,2001 00:00

ԲԱՆԿԵՐԸ ՍՆԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 առեւտրային բանկ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, 8 բանկ սնանկացել է։ Սնանկացման հիմնական պատճառն այն է, որ խոշոր վարկեր ոչ ոք չի վերցնում։ Կենտրոնական բանկից ճշտեցինք, որ բանկերի սնանկացման գործընթացը կարգավորվում է «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքով։ Վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկը տարբեր ժամանակներում (1996-ից հետո) բացահայտել է, որ «Սիփան», «Հայավիա», «Դավիթ», «Շիրակինվեստ», «Միավորված», «Ակունք», «Հայկապ» եւ «Լենդ» բանկերը անվճարունակ են։ Անվճարունակ են համարվում այն բանկերը, որոնք սպառել են իրենց հիմնական կապիտալը կամ դրա զգալի մասը եւ ի վիճակի չեն բավարարել իրենց պարտատերերի օրինական պահանջները կամ կատարել ստանձնած պարտավորությունները։ Համաձայն նշված օրենքի դրույթների, դատարանը վերը նշված («Միավորված», «Ակունք») բանկերի համար նշանակել է խնամակալության ծրագիր եւ խնամակալ, իսկ մյուսների համար սկսվել է լուծարային կառավարման գործընթացը։ Վերոնշյալ օրենքի համաձայն, բանկի լուծարային միջոցների բաշխումից հետո լուծարային կառավարիչը հաշվետվություն է ներկայացնում դատարան։ Սա դատարանի կողմից հաստատվելուց հետո Կենտրոնական բանկը ծանուցում է պետական գրանցումն իրականացնող մարմնին, որից հետո բանկի գործունեությունը դադարեցվում է։ Իսկ ինչ վերաբերում է «Էկոնոմինվեստ» բանկին, ապա բանկային օրենսդրությունը խախտելու հետեւանքով, վերը նշված բանկի լիցենզիան սույն թվականի հունիսին Կենտրոնական բանկն անվավեր է ճանաչել։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել