Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼ ՉԻ ԱՐՎԵԼ

Օգոստոս 15,2001 00:00

ՔԱՅԼ ՉԻ ԱՐՎԵԼ «Առավոտն» «ԱրմենՏելից» տեղեկացավ, որ մոտակա օրերին ընկերությունը կներկայացնի ինտերնետային կապի սպասարկման հետ կապված «հատուկ գներով իր սակագնային քաղաքականությունը»։ Մինչ այդ, չնայած ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովին ու կապի նախարարի հավաստիացումներին, թե ամեն ինչ կանի րոպեավճարի չներդրման համար, «ԱրմենՏելը» հայտարարեց, որ, այնուամենայնիվ, 42, 44, 46, 46ա, 46բ, 52, 53, 55, 56, 57, 58, 39, 36 եւ 54 ավտոմատ հեռախոսակայանների (թվային) բաժանորդների համար րոպեավճար է կիրառվելու։ Րոպեավճարը կներդրվի սեպտեմբերի 1-ից, 1 րոպեի արժեքը կկազմի 4 դրամ (իրավաբանական բաժանորդների համար), իսկ «ֆիզիկական բաժանորդներին (բնակչությանը) կընձեռվի ամսական 120 րոպե անվճար խոսակցության բացառիկ հնարավորություն»։ Աբոնենտային վճարն ուժի մեջ է մնում։ Այս որոշումը, ըստ «ԱրմենՏելի», բխում է բաժնետերերի (OTE, ՀՀ կառավարություն) համաձայնագրից, եւ այն ուժի մեջ է մինչեւ տնօրենների խորհրդի նոր որոշումը։ Ուշագրավն այն է, որ «ԱրմենՏելը» շեշտում է. «Ոչ գլխավոր գործադիր տնօրենը եւ ոչ որեւէ այլ մարմին չի կարող միակողմանի փոխել տնօրենների խորհրդի որոշումը»։ Ասելն այն է, թե կառավարությունն ինչքան էլ ուզի, ձգտի, չի կարող վերացնել րոպեավճարի մասին որոշումը՝ առանց հունական կողմի։ Ընդ որում, «մինչ այժմ որեւէ կողմի նախաձեռնությամբ տնօրենների խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու քայլ չի արվել»։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել