Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 7-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Նոյեմբեր 03,2001 00:00

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 7-ՐԴ ԴԱՍԸՆԹԱՑԸ Վանաձորում վերջերս ավարտվեց Մարդու իրավունքների 7-րդ դասընթացը, որը կազմակերպել էր Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը՝ «Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակներում։ Ըստ «Առավոտ» ուղարկած ամփոփիչ տեղեկանքի, դասընթացին մասնակցելու համար հանրապետության բոլոր մարզերից ստացվել է 85 դիմում, որն էլ մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել էր։ Ըստ այդմ էլ հրավերներ էր ուղարկվել «պահանջվող չափանիշները բավարարող» 32 դիմորդների։ Դասընթացին ներկայացել են Արագածոտնից, Արարատից, Արմավիրից, Գեղարքունիքից, Լոռիից, Վայոց ձորից, Շիրակից եւ Սյունիքից։ Մասնակիցների կազմը եղել է. 20 մանկավարժ, 2 ոչ կառավարական կազմակերպությունների անդամ, 2 լրագրող։ Ներկայացուցչական էր նաեւ դասախոսների կազմը, որոնք ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերն ու մեխանիզմները։ Նշենք մի քանիսի անունները. Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Վահան, կրթական բարեփոխումների կենտրոնի առաջատար մասնագետ Վարդան Պարսամյան, Համաշխարհային ուսուցում գրասենյակի տնօրեն Անաիս Թրոադեկ… իրավապաշտպաններ, փաստաբաններ։ Դասախոսություններից հետո անցկացվեց «հանրաբանական հարցում»։ Ըստ այդ հարցման էլ, մասնակիցների 56,5 տոկոսը նշել էր, որ անհրաժեշտ են նման դասընթացները։ 30,4 տոկոսը նշել էր, թե՝ «ստացել է հարուստ գիտելիքներ»։ Հետաքրքիր է, որ դասընթացի մասնակիցները դասախոսներին նույնպես տվել էին գնահատականներ. 1-ին տեղը (կամ առավել բարձր գնահատական) «գրավել» էր Համաշխարհային ուսուցում-հայաստանյան գրասենյակի ղեկավար Անաիս Թրոադեկը։ Իսկ «ինչպես եք գնահատում մարդու իրավունքների ուսուցման վիճակը ձեր մարզում» հարցին մասնակիցները պատասխանել էին. լավ- 30,4 տոկոսը, բավարար- 47,8 տոկոսը, անբավարար- 21,8 տոկոսը։ Հարցման մասնակիցները գտել էին նաեւ, որ անհրաժեշտ է ծրագրում ընդգրկել ամուսնության (ընտանեկան) իրավունքին, ազգային փոքրամասնություններին, հաշմանդամներին նվիրված թեմաներ։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930