Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ,

Նոյեմբեր 19,2026 20:45 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 7-րդ նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման նոր ճանապարհային քարտեզը, դրա իրականացման առաջընթացը և իրավական մոտարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։

«Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարում» օրակարգային հարցի քննարկման ընթացքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ, և Հայաստանը բարեփոխումների իր օրակարգում առաջնային նշանակություն է տալիս եվրոպական չափանիշներին համահունչ անկախ, արդյունավետ ու հաշվետու դատական համակարգի զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

Ի թիվս այլնի, նախարարի տեղակալը ներկայացրել է դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ հատուկ անդրադառնալով մինչդատական կալանքի կիրառման պրակտիկայի կատարելագործմանը, այլընտրանքային խափանման միջոցների ընդլայնմանը, ինչպես նաև այսօր ընդունված Կառավարության ծրագրով նախատեսված առաջնահերթություններին և արդարադատության ոլորտի նոր ռազմավարական փաստաթղթի մշակմանը, որով նախատեսվում է հասցեագրել ոլորտի մի շարք համակարգային խնդիրներ և սահմանել հետագա բարեփոխումների հիմնական ուղղությունները։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30