Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ արգելք, որն արգելում է եկեղեցուն կամ հոգևորականներին մասնակցել երկրի քաղաքական կյանքին. Մհեր Հակոբյան

Նոյեմբեր 19,2026 16:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Այս օրերին ինձ հաճախ են հարցնում՝ իրավունք ունի՞ արդյոք եկեղեցին խառնվել քաղաքականությանը։ Պատասխանեմ։

Իրականում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՉԿԱ ՈՐԵՎԷ ԱՐԳԵԼՔ, որն արգելում է եկեղեցուն կամ հոգևորականներին մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Հոգևորականները ՀՀ քաղաքացիներ են և հենց այդ հիմքով ունեն նույն քաղաքական իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները։

Այլ հարց է, որ եկեղեցին, հաշվի առնելով իր համահայկական ու համազգային բնույթը, բարոյական առումով պետք է վեր կանգնած լինի որոշ «ճղճիմ» հարցերից, որոնցից շատերը սովորական պայմաններում կազմում են քաղաքական կյանքի բովանդակությունը։ Այս գյուղում՝ գյուղապետ, այս քաղաքում՝ քաղաքապետ, այս մարդը՝ պատգամավոր և այլն։ Բարոյական տեսանկյունից ընդունված է համարել, որ եկեղեցին չպետք է ներքաշվի նման գործընթացների մեջ։ Եվ սա, իրոք, ճիշտ մոտեցում է, քանզի եթե եկեղեցին ակտիվորեն ներգրավվի նման հարցերում, ապա կարժեզրկի ինքն իրեն։

Սակայն կան նաև գոյաբանական իրավիճակներ, որոնք, ցավոք, մեր պատմության մեջ քիչ չեն եղել։ Ավարայրն ու Սարդարապատը դրանց օրինակներն են։

Նման դեպքերում, իմ խորին համոզմամբ, քանի որ որևէ օրենսդրական արգելք չկա, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է հանդես գալ և բարձրացնել իր ձայնը, նույնիսկ եթե դա ենթադրում է քաղաքական դիրքորոշում կամ մասնակցություն։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք պնդել, որ, օրինակ, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերից առաջ ևս եկեղեցին չպետք է միջամտեր քաղաքականությանը և պետք է լուռ մնար։ Իսկ նման մոտեցումն, անշուշտ, անընդունելի է։

Եվ այսպես՝ Հայ առաքելական եկեղեցին, այո՛, սովորական պայմաններում պետք է վեր կանգնած լինի քաղաքականությունից։ Սակայն երբ առաջանում են ազգի ու պետության գոյությանն առնչվող լրջագույն՝ գոյաբանական վտանգներ, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է արտահայտվել, այդ թվում՝ նաև քաղաքականության ոլորտում։

Հակառակ դեպքում եկեղեցին պարզապես կկորցնի իր հեղինակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30