Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից

Նոյեմբեր 19,2026 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի թռիչքը Երևանից հետաձգվել է։ Նշենք, որ նա այցով մեկնել էր Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը հետաձգվել է ավելի քան մեկ ժամով՝ Թուրքիայի օդային տարածքի մի մասի անսպասելի փակման պատճառով։

Նախատեսված էր, որ նախարարին և նրա պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Երևանից Բեռլին պիտի թռչի նոյեմբերի 19-ի առավոտյան։

Սակայն Թուրքիայի որոշ օդային գոտիներ փակվել են թռիչքների համար։ Դրա հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կազմել թռիչքի նոր երթուղի։

Թուրքիայի օդային տարածքի փակման պատճառների վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։

 

Աղբյուր՝  Ermeni Haber/DW Türkçe

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30