Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը Լուսինե Բադալյանն առանձնացրել է հոգեկան առողջության ոլորտի խնդիրները

Նոյեմբեր 19,2026 15:57 Share
Աջակցեք aravot.am-ին

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտային։

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԱՀԿ-ի մասնագիտական խորհրդատվությունները չափազանց կարևոր են համաշխարհային բժշկության զարգացումներին համընթաց քայլելու տեսանկյունից ու փաստել՝ ԱՀԿ-ի հետ ձևավորված տևական համագործակցությունն ավելի է սերտանում։ Ոլորտում առկա մարտահրավերների շարքում Լուսինե Բադալյանն առանձնացրել է հոգեկան առողջության ոլորտի խնդիրները՝ այս համատեքստում կարևորելով ԱՀԿ-ի հետագա աջակցությունը միջազգայնորեն ընդունված օրենքներն ու մասնագիտական մեթոդները տեղայնացնելու գործում։

Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ԱՀԿ չափորոշիչներին ու կանոնակարգերին համապատասխանող բարեփոխումներ իրականացնելու հարցում շարունակական օժանդակության համար՝ շեշտելով, որ դրանք հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց ԱՀԿ-ի հետ արդյունավետ գործակցության։

Քննարկումների առանցքում են եղել մեր երկրում իրականացված ոլորտային բարեփոխումները, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդնումն ու հանրային վայրերում և փակ տարածքներում ծխախոտի օգտագործման արգելքի սահմանումը։ Անդրադարձ է եղել առողջապահության ոլորտում համագործակցության հնարավորություններին, բնագավառում մեր երկրում առկա խնդիրներին, կանխարգելիչ բժշկության կարևորությանը, հոգեկան առողջության ոլորտում գործակցության հնարավորություններին ու մեխանիզմներին և այլ հարցերի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30