Լրահոս
Օրվա լրահոսը

Մարթա Կոսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը

Նոյեմբեր 19,2026 22:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 19-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ընդունեց դեսպան Տիգրան Բալայանին՝ Բրյուսելում դիվանագիտական առաքելության ավարտի կապացությամբ։

Դեսպան Բալայանը խորին շնորհակալություն հայտնեց իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանին ցուցաբերված շարունակական աջակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար՝ առանձնահատուկ ընդգծելով հանձնակատար Կոսի անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության առաջմղման ու որակական նոր մակարդակի բարձրացման գործում։

Տիգրան Բալայանը նաև բարձր գնահատեց Եվրոպական հանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի դիմակայունության ամրապնդման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցերում՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով ձևավորված ամուր հիմքերը կծառայեն երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը։

ԵՄ հանձնակատարը Եվրոպական հանձնաժողովի անունից երախտագիտություն հայտնեց դեսպան Բալայանին՝ բարձր գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործում վերջինիս դերակատարումը։

Մարթա Կոսը հատկապես ջերմությամբ հիշեց այն համատեղ նախաձեռնությունները, որոնք ծնվել են երկկողմ արդյունավետ քննարկումների արդյունքում և շոշափելի փոփոխություններ են բերել Հայաստանի քաղաքացիների կյանքում։

Հանդիպման ավարտին ԵՄ հանձնակատարը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստանի հետ սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված նոր հավակնոտ նշաձողերի նվաճմանը։

 

Բելգիայում Հայաստանի դեսպանություն / ԵՄ-ում Հայաստանի առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30