Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Նոյեմբեր 09,2001 00:00

Ի ՊԱՏԱՍԽԱՆ Վրդովմունքը, որ արտահայտում ենք «Առավոտ» թերթի լրագրող Լիլիթ Ավագյանի հանդեպ, վերաբերում է նրա՝ հոկտեմբերի 6-ին տպագրված «Սովորական հրաշք» հոդվածին։ Արդյոք կարելի՞ է այդքան միակողմանի եւ ճշմարտությունից հեռու հոդված հրապարակել՝ մահացու վիրավորանք հասցնելով առանց այդ էլ ոչ պակաս տառապանքներ կրած անմեղ մարդկանց։ Հոդվածը վերաբերել է Աշտարակի շտապօգնության բժշկուհիներից մեկին։ Վերջինս իրականում, ինչպես ամեն մի հայ մայր, նույնիսկ իմանալով, որ զավակը ծնվել է ֆիզիկական արատներով, չի հանձնվել՝ մինչեւ վերջ պայքարելով առաջնեկի կյանքի համար։ Երեխայի մահը եւ մոր հոգեկան անասելի ապրումները մի՞թե քիչ էին, որպեսզի դրան գումարվեր լրագրողի գրչի սուտ, բայց անտեղի ու անխիղճ հարվածը։ Խնդրանքը ուղղակի այն է, որ առանց ճիշտ տեղեկատվություն ունենալու, այլեւս չկատարվի նման սխալ եւ չգրվեն իրականությանը չհամապատասխանող այնպիսի հոդվածներ, որոնք կարող են ճակատագրական լինել նրանց համար, ում անարդարացիորեն դրանք ուղղված են, քանզի այս դեպքում էլ երեխայի մայրը, հայրը եւ հարազատները մինչեւ վերջին պահը չեն նվազեցրել իրենց հոգատարությունը երեխայի հանդեպ, հայթայթելով բժիշկների պահանջած բոլոր թանկարժեք դեղորայքները։ Այս ստույգ փաստերը կարող են հաստատել նույն հիվանդանոցի բժիշկները՝ Ասլանյանը եւ Մելս Վալադյանը։ Էլ ինչի մասին կարող է խոսք լինել, որ լրագրողն առանց փաստերի եւ հիմքերի սուտ հերյուրանքներ է տպագրել, չէ՞ որ ինքն էլ է մայր եւ ինչ դաժանությամբ է ուրիշին հարվածի տակ դրել՝ հանդիսանալով ուրիշ ընտանիքների անախորժության պատճառ։ Խնդրում ենք մեր պահանջը բավարարել եւ հոդվածագիր Լիլիթ Ավագյանին հանձնարարել ստուգելու եւ գրելու ճշմարտությունը։ ՌՈԶԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ Մահացած երեխայի հորաքույր ԱՐԹՈՒՐ ԵՎ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆՆԵՐ Երեխայի ծնողներ Մեր թղթակիցն արձանագրել է միայն այն, ինչ տեսել է եւ ինչ պարզել է բուժանձնակազմից՝ հոդվածում արծարծելով արատով ծնված եւ լքված երեխաների խնդիրն ընդհանրապես եւ ամենեւին չմասնավորեցնելով վերոնշյալ դեպքը։ Լրագրողն իրեն իրավունք չի վերապահել որակումներ տալու եւ ոչ էլ հիմա է իրավունք վերապահում՝ չհավատալու Ա. եւ Կ. Սարիբեկյաններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930