Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ

Նոյեմբեր 09,2001 00:00

ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ Նախորդ օրը ՀՀ կառավարության եւ ԿԳՆ-ի առջեւ բողոքի ցույցի դուրս եկած ՀՊՃՀ-ի եւ գյուղակադեմիայի քոլեջի ուսանողների եւ ծնողների պահանջը կբավարարվի։ Թեեւ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ ՀՀ կառավարության որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ զինծառայությունից տարկետման իրավունքից զրկվելը տարածվում է նաեւ քոլեջների 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողների վրա, սակայն ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հաջողվել է հարցը հօգուտ ուսանողների լուծել։ Ըստ մեր տեղեկությունների, ԿԳ նոր նախարարը դրան հասնելու համար գործի է դրել իր եւ իր կուսակցության ունեցած բոլոր լծակները: ՀՀ կառավարության աշխատակազմի Սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանից տեղեկացանք, որ երեկ առավոտյան ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի հետ համատեղ որոշվել է դադարեցնել այդ քոլեջների ուսանողների զինակոչը՝ մինչեւ հարցին լուծում տալը։ Քանի որ այդ ուսանողների թիվն այնքան էլ մեծ չէ՝ մոտ 470 տղա, նրանց հնարավորություն կտրվի ավարտել քոլեջը՝ մինչեւ բանակ զորակոչվելը։ ՀՀ կառավարության հիշյալ որոշմումը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի առաջարկով կհամալրվի՝ ապահովելով ուսանողների համար համապատասխան երաշխիքներ։ Հարցը վերջնական լուծում կստանա հաջորդ հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի ժամանակ: Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930