Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Բայց, ավաղ, մեր հանրապետությա

Նոյեմբեր 27,2001 00:00

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ Սոֆիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը։ Բայց, ավաղ, մեր հանրապետության պատվիրակությունն տուն է վերադառնում դատարկաձեռն։ Թե մեր ըմբիշներն ինչպես են իրենց դրսեւորել մրցագորգի վրա, ինչ մրցակիցների հետ են գոտեմարտել, ում են հաղթել եւ ում պարտվել՝ ոչ մի տեղեկություն չունենք։ Դրա համար էլ առայժմ ձեռնպահ ենք մնում մերոնց մասնակցությունը ձախողում որակելուց։ Բայց միանշանակ է, որ անբավարար գնահատականից էլ խուսափել հնարավոր չէ, որքան էլ պատճառաբանություններ բերվեն։ Ասել, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված չորս ըմբիշները մարզաձեւում աշխարհի ներկայիս անվիճելի առաջատարներից են, սխալ կլինի։ Բայց եւ անվիճելի է, որ Մարտին Բերբերյանը, Մամեդ Աղաեւը, ինչու չէ, արդեն նաեւ Արշակ Հայրապետյանը միջազգային ամենաբարձրակարգ մրցումների հարուստ փորձ ունեն ու, սովորաբար, նման մրցաշարերում կայուն արդյունքներ են ցույց տալիս՝ գրավելով 4-6-րդ կամ 7-րդ տեղեր։ Այնպես որ, արդեն ժամանակն է, որ նրանք մեկ քայլ առաջ գնան, որն էլ հենց մեդալի արժեք կունենա։ Մի կողմից մարզաձեւի ֆեդերացիան, պատասխանատուները կարող են ասել, թե ներկայիս պայմաններում նույնիսկ դիրքերը պահպանելը ծանր գործ է ու դրանում նրանք սխալ չեն լինի, բայց մյուս կողմից էլ գուցե ժխտել էլ չի կարելի, որ այս սուղ պայմաններում ըմբշամարտին (եւ ոչ միայն) բավականին մեծ գումարներ են հատկացվում, որն էլ իր հերթին, թեկուզ դանդաղ, առաջընթաց ակնկալելու իրավունք է տալիս։ Ու դա պետք է որ անեն մեր առաջատար ու բազմափորձ ըմբիշները։ Ինչեւէ, մեր մարզական պատվիրակության վերադարձից հետո կիմանանք, թե ինչ է կատարվել Սոֆիայում։ Եկող ամիս էլ կամփոփվեն անցնող տարում հայաստանցի ըմբիշների արդյունքները, գուցե եւ կարվեն անհրաժեշտ եզրահանգումներ։ Բայց որ մեզանում հենակետային համարվող մարզաձեւում պետք է զբաղվել աշխատանքների ավելի լուրջ ու արդյունավետ կազմակերպման հարցերով, կարծում ենք, անվիճելի է։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930