Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՍՏՈՐԱԳԻՐ» ՆԱՄԱԿԻՆ՝ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ

Նոյեմբեր 27,2001 00:00

«ԱՆՍՏՈՐԱԳԻՐ» ՆԱՄԱԿԻՆ՝ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները՝ ի դեմս գործիքային յուրաքանչյուր խմբի կոնցերտմայստերների (այլ ոչ անստորագիր մի խումբ աշխատակիցներ) մեր խորին վրդովմունքն ենք հայտնում «Առավոտի» 22.11.01 համարում «Փոխադարձ կրակահերթեր ՀՖՆ-ում» (մեր կարծիքով վերնագիրը բացարձակապես հարիր չէ ստեղծագործական խմբի մասին ակնարկին) հոդվածում մեջբերված նամակի կապակցությամբ։ Պաշտոնապես հայտնում ենք, որ նամակում գրվածը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, անհիմն է եւ նպատակ է հետապնդում խափանել նվագախմբում տիրող առողջ, ստեղծագործական մթնոլորտը։ Մենք գնահատում ենք Էդուարդ Թոփչյանի պրոֆեսիոնալ բարձր մակարդակը եւ վստահաբար կարող ենք ասել, որ նրա ղեկավարությամբ նվագախումբը կհասնի մեծ հաջողության։ Ունկնդրության փաստը նորություն չէ եւ աշխարհում ընդունված կարգ է, որը կիրառվել է նվագախմբի ստեղծման օրվանից։ Ինչպես եւ յուրաքանչյուր երաժշտախմբում, այնպես էլ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում ունկնդրությունը անհրաժեշտություն է եւ ծառայում է միայն նվագախմբի կատարողական չափանիշների բարձրացմանն ու բարելավմանը։ Անչափ գովելի է ՀՖՆ-ի կոնցերտմայստերների միահամուռ պատասխանն ու երիտասարդ ղեկավարին ուղղված ձոնը, սակայն այս «պաշտոնապես հայտնված» պատասխանից ինչ-որ հին ու ծանոթ սովետական «ադաբրյայեմս»-ի հոտ է փչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930