Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Վարուժան Մարտիրոսյանը, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է հանդես

Նոյեմբեր 28,2001 00:00

Սիրահարված թե՛ արվեստին, թե՛… Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Վարուժան Մարտիրոսյանը, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է հանդես գալ դերերգերով «Անուշ», «Տրուբադուր», «Նորմա» օպերաներում։ Վերջինիս պրեմիերայից հետո կարճ հարցազրույց ունեցանք երգչի հետ։ – Մասնագիտությամբ իրավաբան եք, ունեք համալսարանական կրթություն… – Իրավացի եք, շատ պատահական, մի սեղանի շուրջ բեյրութահայ ճանաչված տենոր Մկրտիչ Չափարյանը «հայտնաբերեց», որ ես ձայն ունեմ։ – Եվ… – Եվ ընդունվեցի կոնսերվատորիա։ Սովորում եմ պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում։ – Այսօր դուք ճանաչված, աշխարհի բեմերում «ծառայած» երգիչների՝ Անահիտ Մխիթարյանի, Գեղամ Գրիգորյանի հետ բեմ եք դուրս գալիս, նրանց խաղընկերն եք… – Այո, սա մի իսկական դպրոց է ու ես իսկապես պարտական եմ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին, որն ինձ վստահում է թեպետ փոքր, բայց արդեն որերորդ դերերգը, մեծ պատիվ է լինել ձեր կողմից թվարկած անունների խաղընկերը։ – Բոլոր ժամանակներում ժողովուրդը, մարդիկ հետաքրքրվել ու հետաքրքրվում են բեմի մարդկանց անձնական կյանքով… – Դա նրանց իրավունքն է։ Ես դրա հետեւից չեմ ընկնում։ Այդպես եղել է ու կլինի… – Արվեստագետների շրջանում, եւ ոչ միայն, խոսվում է ձեր եւ օպերային թատրոնի տՐՌՎՈՊՏվվՈ-ի մասին… – Ասեմ. ինքս օպերային արվեստի մեծ սիրահար լինելով, ինձ գերել ու գերում են երգչուհու բացառիկ վոկալ տվյալները, դրա հետ զուգահեռ՝ հիանալի անձնավորություն է, անզուգական խաղընկեր… Այո, կան փոխադարձ զգացմունքներ, որ «ծնել» է արվեստը։ Ինչո՞ւ շեշտեցի արվեստը, որովհետեւ վերջինս ընդունակ է ստեղծելու, առաջացնելու, ծնելու միայն մաքուր, անկեղծ… Լավ, կարծում եմ այստեղ կարիք չկա մեկնաբանությունների, ավելի ճիշտ՝ խոսքերի։ Ինչեր ասես, որ չի անում, ինչերի ասես, որ չի հասցնում մարդուն արվեստը։ Երիտասարդ երգիչն օրեցօր, թե՛ կոնսերվատորիայի դասարանում, թե՛ օպերային թատրոնի փորձասենյակում երաժշտականորեն հղկում է ամեն մանրուք՝ միշտ ձգտելով ֆրազավորման ամբողջացման, ճկուն ու գեղեցիկ երանգավորման, երաժշտական պարզ ու խոր արտահայտչականության… Որպես «վերջաբան» մեջբերենք ֆրանսիացի հանճարեղ գրողի՝ Լաբրյուերի հետեւյալ միտքը. «Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել