Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԿԱՍՊԱՐՈՎ-ԿՐԱՄՆԻԿ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԸ

Դեկտեմբեր 04,2001 00:00

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԿԱՍՊԱՐՈՎ-ԿՐԱՄՆԻԿ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԸ Մոսկվայում ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի առաջնությունը նոր-նոր է թեւակոխում ամենահետաքրքիր փուլ, իսկ Միությունների տան Սյունազարդ դահլիճում մեկնարկել է մեկ այլ՝ ավելի հետաքրքիր մրցաշար։ Միխայիլ Բոտվիննիկի առաջին հուշամրցաշարի շրջանակներում միմյանց հետ հանդիպում են մեր ժամանակների երկու ուժեղագույն գրոսմայստերները՝ Գարրի Կասպարովն ու Վլադիմիր Կրամնիկը։ Նրանք մրցելու են չորս դասական պարտիայից, անցկացնելու են վեց «արագ» եւ տասը «բլից» պարտիա։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը $500 հազար է, որը բաշխվելու է հետեւյալ կերպ. «դասական»՝ $250 հազար, «արագ»՝ $200 հազար եւ «բլից»՝ $50 հազար։ Կասպարովն ու Կրամնիկն արդեն խաղացել են երկու դասական պարտիա եւ երկուսում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Ընդ որում, դա ամենեւին էլ չի նշանակում, որ կողմերը միմյանց նկատմամբ խաղաղասեր են։ Բավական է ասել, որ գրանդների երկրորդ մրցամարտը տեւեց մոտավորապես յոթ ժամ ու միայն 72-րդ քայլում նրանք համոզվեցին, որ հաղթանակի հասնելն անհնարին է։ Այսօր երրորդ պարտիայի օրն է եւ Կրամնիկը խաղալու է սպիտակ ֆիգուրներով։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել