Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի 2002 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից թիմերից միայն 11-ը միմյանց հետ հին

Դեկտեմբեր 05,2001 00:00

37 ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ 1-ԻՆ ԱՆԳԱՄ Ֆուտբոլի աշխարհի 2002 թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից թիմերից միայն 11-ը միմյանց հետ հին հաշիվներ ունեն։ «A» խմբում աշխարհի առաջնության նախորդ եզրափակիչ փուլերում միմյանց հետ հանդիպել են Ֆրանսիայի, Դանիայի եւ Ուրուգվայի հավաքականները։ Բայց այս երեք թիմերը, ինչպես արտասահմանյան ԶԼՄ-ներում պնդում են վիճակագիրները, դեռեւս ոչ մի անգամ չեն մրցել նման մակարդակի մրցաշարերի նորեկ Սենեգալի հավաքականի հետ։ «B» խմբում իսպանացիները 1998 թ. ոչ-ոքի՝ 0։0 են խաղացել պարագվայցիների հետ։ Իսկ ահա մյուսների (Սլովենիա եւ ՀԱՀ) ճանապարհները եզրափակիչ փուլերում դեռեւս չեն խաչվել։ «C» խմբում ավելի վաղ նույնպես մեկ արդյունք է գրանցվել. 1990 թ. Բրազիլիան 1։0 հաշվով հաղթել է կոստառիկացիներին։ Այնպես որ, Թուրքիան եւ Չինաստանը իրենց խմբակիցներին «անծանոթ» են։ Նմանատիպ պատկեր է նաեւ «D» խմբում։ Աշխարհի առաջնություններից միմյանց հիշում են Լեհաստանն ու Պորտուգալիան։ 1986 թ. լեհերը մեկ անպատասխան գնդակ են անցկացրել պորտուգալացիների դարպասը։ Այնպես որ, Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նոր պետք է ծանոթանան ինչպես միմյանց, այնպես էլ վերը նշված երկու հավաքականներին։ Հետաքրքիր է, որ «E» խմբում ընդգրկված Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Իռլանդիայի եւ Կամերունի հավաքականները դեռեւս ոչ մի անգամ միմյանց «չեն տեսել» աշխարհի առաջնության եզրափակիչներում։ Միայն «F» խմբի բոլորի կողմից առաջատար համարվող Արգենտինայի ընտրանին կարող է հպարտանալ, որ աշխարհի տարբեր առաջնություններում արդեն հանդիպել է իր ապագա մրցակիցների՝ Նիգերիայի, Անգլիայի, Շվեդիայի հետ։ Բայց եթե նիգերացիների հետ խաղերում նա առավելություն ունի, անգլիացիների հետ նրանց հարաբերությունները զրոյական են (երկու պարտություն եւ նույնքան էլ հաղթանակ), ապա շվեդներին նրանք դեռ վերադարձնելիք ունեն։ «G» խմբում ֆուտբոլասերների մեծամասնությանն ընդամենը մեկ զույգ է ծանոթ. Իտալիայի հավաքականը 1970 թվականին 4։1 խոշոր հաշվով հաղթել է մեքսիկացիներին, իսկ այս զույգի հաջորդ հանդիպումը (1994 թ.) ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։ Եվ, վերջապես «H» խմբում Ռուսաստանը, որը, փաստորեն, Խորհրդային Միության իրավահաջորդն է, աշխարհի առաջնություններում հանդիպել է միայն Բելգիայի հետ. 1974 թ.՝ 4։1, 1982 թ.՝ 1։0 եւ 1986 թ.՝ 3։4 (լրացուցիչ ժամանակում)։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31