Լրահոս
Օրվա լրահոսը

1999 թ. մայիսի 3-ին դիմել եմ Նոր Նորքի թաղապետին իմ բնակարանի պատշգամբից 4 մետր հեռավորության վրա ապ

Դեկտեմբեր 14,2001 00:00

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀՈՂԱԶԱՎԹՄԱՆ ՀԵՏ 1999 թ. մայիսի 3-ին դիմել եմ Նոր Նորքի թաղապետին իմ բնակարանի պատշգամբից 4 մետր հեռավորության վրա ապօրինի հողազավթման վերաբերյալ։ Թաղապետի կողմից հանձնարարվել էր մինչեւ մայիսի 17-ը տարածքը մաքրել։ 21 օր հետո ինձնից պահանջեցին գրավոր դիմում։ Դիմեցի (25.05.99թ.) եւ հուլիսի 23-ին բացասական պատասխան ստացա թաղապետարանի հանձնաժողովի կողմից՝ հերքելով դիմումիս մեջ նշված բոլոր փաստերը։ Այդ պատասխանից հետո դիմեցի Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարդապետյանին։ Նա հանձնարարեց քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վարչությանը դիմումս քննարկել Խորհրդային շրջանի թաղապետարանի հետ համատեղ, իմ մասնակցությամբ։ Ստուգողը ներկայացրել էր խախտողների կեղծ կենսագրականները, որը բոլորովին կապ չուներ հողազավթման հետ։ Ստիպված երկրորդ անգամ դիմեցի քաղաքապետարանին եւ միաժամանակ Ավան ու Նոր Նորք համայնքների դատախազությանը՝ խնդրելով օգնել ինձ եւ վեր հանել իրականությունը։ Դատախազությանը պատասխանել էին (առանց որեւէ քայլ կատարելու), որ տարածքը մաքրված է թափոններից, բերված է նախկին տեսքի եւ լուսավորության վրա կարող են ազդել միայն նշված տարածքի ծառերը։ Դիմումիս պատասխան չտվեցին, որի մասին նախկինում հերքել էր թաղապետարանի հանձնաժողովը եւ դատախազությանը տրվել էր կեղծ պատասխան, անտեսելով զավթած տարածքի տնկիները։ 11.10.99 թվականին դիմումիս պատասխանի վերաբերյալ թաղապետարանից պահանջել եմ պատասխանել նաեւ ինձ եւ երրորդ անգամ 30.10.99թ. դիմել եմ քաղաքապետարան՝ նշելով, որ քաշքշուկ են ստեղծել եւ հարցը չի լուծվում։ Առանց պատասխան տալու, նոյեմբերի սկզբներին վերջնականապես տարածքից քանդվեցին արհեստական շինությունները եւ ինձ 12.11.99թ. տրվեց դիմումի պատասխանը (կից ներկայացնում եմ՝ N24/-Ա-57 գրութ. 1 թերթ), միաժամանակ պատասխան էին ուղարկել քաղաքապետարանին, որը չէր համապատասխանում իրականությանը. շինությունները քանդելուց հետո հողազավթումը շարունակվում է մինչ օրս։ Ստիպված (26.11. 99թ.) չորրորդ անգամ դիմեցի քաղաքապետարան (պրն Վ. Վարդապետյանին) եւ դիմումիս կից ներկայացրի հատուկ ակտ տարածքի իրական վիճակի մասին, միաժամանակ նշելով, որ թաղապետարանի վերահսկողության բաժնի պետ Հ. Հակոբյանը կեղծ տվյալներ է տվել քաղաքապետարանին, դատախազությանը, նաեւ թաղապետին եւ մինչեւ այսօր էլ քաղաքապետարանին հասցեագրված (30.09.99, 30. 10.99 եւ 26.11.99թթ.) դիմումներիս պատասխանները թաղապետարանից չեմ ստացել։ Ես պահանջել եմ, որ ինձ էլ պատասխանի, սակայն պրն Հակոբյանը հույս հայտնեց, որ տնկիների տեղափոխումը կկատարի գարնանը եւ ինձ կտա վերջնական պատասխան։ 19.04.2000թ. հիշեցնելու նպատակով դիմեցի թաղապետարանին՝ պահանջելով պատասխանել 26.11.99թ. քաղաքապետարանին հասցեագրած դիմումիս։ Թաղապետարանը շրջանցելով բուն հարցի լուծմանը պատասխան տալուց, ստեղծում է մի նոր պատմություն ու նոր քաշքշուկ։ 17.05.2000 թվականին դիմեցի Երեւանի դատախազությանը՝ խնդրելով ինձ օգնել։ Քաղաքային դատախազությունը հարցը ուսումնասիրելուց հետո այն հասցեագրեց համայնքների դատախազությանը, համայնքների դատախազությունը նորից 23.06.2000թ. միջնորդագիր էր ուղարկել թաղապետին՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել միջնորդագրում նշված բոլոր խախտումները եւ հայտնել համայնքի դատախազությանը եւ դիմողին։ 12.07.2000թ. ստացանք մի նոր պատասխան, որի մասին հերքել էր թաղապետարանի հանձնաժողովը եւ միաժամանակ նշում էր իբր պահանջվել է խախտողներից, որ իրենց կողմից տեղադրված ծառերը եւ թփերը սեփական ուժերով տեղափոխեն կամ կտրեն (նման առաջարկություն ոչ մի անգամ չի եղել թաղապետարանի կողմից եւ դարձյալ թաղապետարանը դատախազությանը տվեց կեղծ պատասխան)։ Պատասխանի պարզաբանման հարցով դիմեցի համայնքի դատախազ պրն Գ. Սարդարյանին։ Նա հույս հայտնեց, որ երկու ամիս հետո թաղապետը խոստումը կկատարի, որ տնկիները կտեղափոխի այս աշնանը։ Դիմեցի ՀՀ կառավարություն՝ վարչապետ Ա. Մարգարյանին։ Դիմումս 10 օրից ուղարկվեց քաղաքապետարան, այնտեղից էլ՝ թաղապետին։ 26.09.2000թ. թաղապետարանից առաջին անգամ ստացա այսպիսի պատասխան, որտեղ նշված էր, որ տարածքից քանդված ու հեռացված են արհեստական շինությունները, որի մասին նախկինում հերքել էր թաղապետարանի հանձնաժողովը, իսկ այն մասին, որ ծառահատում կատարելու նպատակով հանձնախումբը հանդիպել է շենքի բնակիչների դիմադրությանը՝ ճիշտ չէ։ Կեղծ պատասխանի վերաբերյալ դիմեցի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին. նյութերը ուղարկել էին թաղապետին։ Երկրորդ անգամ դիմեցի վարչապետ Ա. Մարգարյանին, այնտեղից դիմումս ուղարկվել է քաղաքապետարան։ Քաղաքապետարանի կողմից տրվել է դրական կարծիք եւ հանձնարարվել է կանաչապատման վարչությանը՝ իրականացնելու (NԱ-501 գրությամբ 22.11.2000թ.), սակայն կանաչապատման վարչության կողմից դա էլ չիրականացվեց։ Որովհետեւ վերջնական լուծումը դարձյալ թողնվել էր թաղապետի հայեցողությանը։ Երկրորդ անգամն էլ դիմումս՝ հասցեագրված ՀՀ կառավարությանը, մնաց անպատասխան։ Այսքանից հետո երրորդ անգամ 29.05.2001թ. դիմեցի Երեւան քաղաքի դատախազությանը՝ խնդրելով ինձ օգնել եւ միաժամանակ չորրորդ դիմումս հասցեագրեցի ՀՀ կառավարությանը։ Նշված դիմումս ունեցավ նույն ճակատագիրը, ինչպես նախորդ դիմումներս։ Հողազավթումը շարունակվում է։ ԳԵՈՐԳԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31