Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑ ԵՐՐՈՐԴԸ՝ ՎԵՐՋԻՆԸ

Դեկտեմբեր 14,2001 00:00

ՄՆԱՑ ԵՐՐՈՐԴԸ՝ ՎԵՐՋԻՆԸ Վերաքննիչ դատարանը (նախագահող՝ դատավոր Վ. Ավանեսյան) մերժել է Երեւանի բնակիչ Ս. Անախաթունյանի դիմումը՝ իր վարձակալած հողամասը «Ռենկո» ՓԲԸ-ին վարձակալության տալու մասով քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելու մասին։ Վերաքննիչը, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, նաեւ բավարարել է քաղաքապետարանի հակընդդեմ հայցը՝ քաղաքացու եւ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի միջեւ հողի վարձակալության 7-ամյա վաղեմության պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին։ Որպես բավարարման հիմք՝ դատարանն ընդունել է այն, որ հողը վարձակալության պետք է տրվեր մրցութային կարգով, մինչդեռ այդպես չի եղել։ Թե այս ամենում ինչ մեղք ունի տարիներով այդ հողամասը մշակող եւ վարձավճարները պարտաճանաչորեն մուծող քաղաքացին՝ ոչ մի ատյանի պետքն էլ չէ։ Առավել եւս, թե՝ ինչ պետք է նա հետո անի։ Գուցե Վճռաբեկ դատարանը, ուր պատրաստվում են դիմել Ս. Անախաթունյանը եւ նրա փաստաբան Ա. Զոհրաբյանը, մտահոգվի ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների կոպիտ եւ ամենակարեւորը՝ պետականորեն եւ հետեւողական ոտնահարմամբ։ Ախր, մի օր էլ իրենք կամ իրենց ազգականները կգնան իրենց հողամաս պոմիդորը հավաքելու ու կտեսնեն, որ այսինչ ձեռնարկությունն այնտեղ արդեն ցեմենտ-բետոն է անում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31