Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ Ալբերտ Ավետիսյանը, ծնված 1937թ., իսկապես հանդիսանում է մեր

Դեկտեմբեր 22,2001 00:00

«Սպասված» պատասխան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ Ալբերտ Ավետիսյանը, ծնված 1937թ., իսկապես հանդիսանում է մեր առաջին վերաբնակիչներից մեկը։ Նրան, Ժաննա Շելունցին եւ նրանց համատեղ կյանքից ծնված երեխային՝ Լիլիթ Շելունցին, 1995թ. հատկացվել է շրջկենտրոնից 3 կմ հեռավորությամբ Քարեգահ գյուղի բարվոք վիճակում գտնվող տներից մեկը՝ տնամերձ այգով։ 1999թ. ինչ-ինչ բացառություններ կիրառելով, շրջանի վարչակազմի միջնորդությամբ, Ա. Ավետիսյանին տրվել է արտոնյալ պայմաններով վարկ մեծ տնտեսություն ստեղծելու եւ զարգացնելու համար։ ԱՇԲ-ից վարկի տրամադրման համար ֆինանսական երաշխավոր է հանդիսացել շրջանի վարչակազմը՝ իր արտաբյուջետային միջոցներով։ Բնակվելու ողջ ընթացքում Ա. Ավետիսյանը հաճախ էր բացակայում գյուղից, հիմնականում լինելով Երեւանում (անգամ մի պահ աշխատանքի էր ընդունվել այնտեղ), տնտեսությունն էլ վարում էր հանգուցյալ Ժաննա Շելունցը։ Վարկային պայմանագիրը վերջանալուն պես, համաձայն երաշխավորագրի՝ վարկը իր տոկոսներով մարվել է վարչակազմի միջոցների հաշվին, եւ Ա. Ավետիսյանին պարտավորեցվել է փոխհատուցելու վարչակազմին պատճառած վնասը (կից ներկայացվում է փոխատվության պայմանագիրը եւ դատարանի որոշումը)։ Ինչ վերաբերում է երեխային, ապա պետք է նշել, որ Ժաննա Շելունցի մահից հետո, վարչակազմի միջնորդությամբ, Լիլիթ Շելունցը ընդունվել է Բերձորի «Եղբայրասիրաց» գիշերօթիկ դպրոց, իսկ Ա. Ավետիսյանը նորից մեկնում էր Երեան՝ Քարեգահ գյուղում լինելով միայն ամսվա մի քանի օր։ Բացակայության ընթացքում բանալին տրվում էր հարեւաններից որեւէ մեկին։ Փոխատվության մեկամյա պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, մի քանի ամիս անց, հասկանալով, որ Ա. Ավետիսյանը ոչ մի այլ աղբյուրից չի պատրաստվում վճարել պատճառված վնասի գումարը, փոխարենը հնարավորություն է փնտրում մշտապես Երեւան վերադառնալու, իսկ Քարեգահում ունեցած միակ ունեցվածքը՝ տունը, կոպեկներով, ոչ պաշտոնական ճանապարհով, առանց սեփականության վկայագիր ձեռք բերելու, վաճառելու ինչ-որ մեկին, վարչակազմը որոշում է կայացրել դիմել դատարան եւ իրավունք ձեռք բերել Ա. Ավետիսյանի Քարեգահի տունը վարչակազմի օգտին բռնագանձելու համար։ Ի դեպ, տան շուկայական արժեքը շատ ավելի ցածր է, քան փոխատվության ենթակա գումարը՝ մեկ միլիոն քառասուն հազար դրամ։ Իսկ այն, որ տունը հատկացվել է մի նոր, բազմազավակ վերաբնակչի ընտանիքի, մինչեւ դատարանի վճռի կայացումը՝ պարզապես թյուրիմացության արդյունք է. այդ պահին կայացվել է վճիռները առաջին խումբ պարտապանների վերաբերյալ, իսկ Ա. Ավետիսյանի դատական գործը թողնվել էր հաջորդ խմբի մեջ քննարկելու համար։ Գտնում ենք, որ իրավական տեսանկյունից, սեփականության ձեւակերպումների բացակայության պայմաններում (երբ բնակչին հատկացված տունը դեռեւս համարվում է վարչակազմի հաշվեկշռի մաս) կատարված թյուրիմացությունը իրոք համարվելու է վարչակազմի աշխատակիցների աշխատանքային թերությունը, սակայն՝ ոչ իրավական կամ բարոյական խախտում։ Ավելացնենք նաեւ, որ Քարեգահի տունը այլ բնակչի հատկացնելուց առաջ Ա. Ավետիսյանին մի քանի անգամ առաջարկվել է հանրակացարանային սենյակ Բերձոր շրջկենտրոնում եւ իր մասնագիտությանը համապատասխան, երաշխավորված աշխատավարձով վարորդի աշխատանք (որպիսին գյուղերում պարզապես չունենք)։ Այդ դեպքում նա կարող էր իր երեխային մոտիկ (որը պահվում էր չափազանց լավ պայմաններ ապահովող Բերձորի գիշերօթիկում) վերաբնակչի նոր կյանք սկսել՝ երաշխավորված փոքրիկ եկամտով եւ առանց բարոյական չափանիշների խախտման։ Ցավոք, Քաշաթաղի բազմաթիվ ղեկավարների հորդորները առայժմ իզուր են անցել։ Ինչ վերաբերում է տան իրերը գողանալուն, ապա դրանք հանձնաժողովի կողմից տեղափոխվել են Ա. Ավետիսյանի բացակայությամբ, սակայն՝ իր ընկերոջ տուն՝ Քարեգահի գյուղապետի եւ նոր վերաբնակչի մասնակցությամբ, իսկ իրերի մնացած մասը տեղափոխել է Ա. Ավետիսյանը անձամբ եւ տեղավորել նույն ընկերոջ տանը։ Ա. Ավետիսյանի համաձայնության դեպքում Քաշաթաղի շրջանի վարչակազմը այսօր էլ պատրաստ է նրան հատկացնել մեկ սենյակ հանրակացարանում եւ ապահովել համապատասխան աշխատանքով։ Հարգանքներով՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել