Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՄԻՇՏ ՔԵԶ ՀԻՇԱՏԱԿ, ՆՈՐԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

Հունվար 16,2002 00:00

ԸՆԴՄԻՇՏ ՔԵԶ ՀԻՇԱՏԱԿ, ՆՈՐԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ Ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին։ Ու ամեն տարի աշխատանքային ընկերներով նրա ծնունդը նշում էինք հունվարի 13-ին։ «Նոր հայերից եմ, բայց ինձ հիշում են հին տոմարով»,- կատակում էր նա։ Հունվարի 13-ին նորից պիտի նշեինք… Այս անգամ արդեն հոբելյանականը՝ 60-ամյակը։ Նորից բաժակ պիտի բարձրացնեինք, ասեինք, խոսեինք, կատակեինք… Մինչ այդ երեք օր էր մնացել, բայց, ավա՜ղ… Հունվարի 10-ի երեկոյան իր ավտոտնակի շեմին ընկավ դարանակալ չարանենգի ավտոմատի կրակահերթից… Ընկավ, իր հետ տանելով բազում անկատար երազանքներ… Կյանքից հեռացավ, այդպես էլ չհասցնելով տեսնել հեռավոր Ամերիկայում ծնված իր թոռանը, որին իր անունով էին կոչել՝ Նորիկ։ Նորիկ Թորոսյան։ Սկզբունքային մարդ ու ազնիվ քաղաքացի։ 1967-ին ավարտելով Երեւանի պետական համալսարանը տնտեսագետի դիպլոմով, իր աշխատանքային գործունեության էջերը սկսեց գրել առեւտրի համակարգում։ 1984-ից «Երեւանյան լույսեր» հանրախանութում է. նախ՝ բաժնի վարիչ, ապա եւ տնօրենի տեղակալ։ Սկզբունքայնություն, ազնվություն, նվիրվածություն, ընկերասիրություն. ահա այն հիմնական հատկանիշները, որ իր մեջ կրում էր Նորիկ Թորոսյանը։ Այդպիսին էլ կմնա իր կոլեկտիվի, աշխատանքային ընկերների հիշողության մեջ։ Ընդմիշտ քեզ հիշատակ, մեր անմոռաց ընկեր։ «Երեւանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ կոլեկտիվ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031