Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

Նոյեմբեր 29,2002 00:00

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Ավանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի մարզական լրագրողները որոշում են հանրապետության լավագույն ֆուտբոլիստին։ Այս անգամ «Ֆուտբոլ պլյուսի» տարածած հարցաթերթիկին պատասխանելով, իրենց տարբերակն են ներկայացրել զանգվածային լրատվամիջոցների 37 մարզական մեկնաբաններ, լրագրողներ, օպերատորներ։ Արդյունքների ամփոփումով Հայաստանի 2002թ. թիվ մեկ ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ» ակումբի հարձակվող Արման Քարամյանը, որն ընդհանուր հաշվարկով վաստակել է 152 միավոր։ Համառ պայքարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արմանի եղբայրը՝ Արտավազդ Քարամյանը։ Իսկ եռյակը եզրափակել է արգենտինացի Խոսե Անդրե Բիլիբիոն։ Տասնյակում ընդգրկվել են նաեւ. 4. Արա Հակոբյանը («Սպարտակ»), 5-6. Ալեքսանդր Թադեւոսյանը («Արարատ»), Կարեն Ալեքսանյանը («Շիրակ»), 7-8. Արամ Հակոբյանը («Սպարտակ»), Եղիշե Մելիքյանը («Բանանց»), 9. Արարատ Հարությունյանը («Շիրակ»), 10-11. Հայկ Հակոբյանը («Բանանց»-«Սպարտակ»), Աղվան Մկրտչյանը («Փյունիկ»)։ Որոշվել են նաեւ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներն ըստ առանձին խաղային օղակների, ինչպես նաեւ կազմվել է Հայաստանի խորհրդանշական հավաքականը։ Լավագույններն ըստ խաղային օղակների։ Լավագույն դարպասապահ՝ Դմիտրի Վորոբյով («Սպարտակ»), լավագույն պաշտպան՝ Խոսե Անդրե Բիլիբիո («Փյունիկ»), լավագույն կիսապաշտպան՝ Արտավազդ Քարամյան («Փյունիկ»), լավագույն հարձակվող՝ Արման Քարամյան («Փյունիկ»)։ Իսկ այս տարվա խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի. Դմիտրի Վորոբյով («Սպարտակ»), Ալու Տրաորե («Փյունիկ»), Արթուր Մկրտչյան («Փյունիկ»), Խոսե Անդրե Բիլիբիո («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Արարատ»), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Բանանց»), Կարեն Ալեքսանյան («Շիրակ»), Արտավազդ Քարամյան («Փյունիկ»), Արամ Հակոբյան («Սպարտակ»), Արման Քարամյան («Փյունիկ»)։ Նշենք, որ վերոնշյալ խորհրդանշական հավաքականը կազմվել է հանրապետության 33 լավագույնների մրցույթում առաջինը ճանաչված ֆուտբոլիստներից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել