Լրահոս
Օրվա լրահոսը

254 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Ապրիլ 13,2004 00:00

254 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Հանրահավաքի մասին բնակչությանը տեղեկացնող ԱԺ պատգամավորներ Վարդան Մկրտչյանին եւ Թաթուլ Մանասերյանին երեկ տարել էին ոստիկանություն՝ համապատասխանաբար Շահումյանի եւ Քանաքեռ-Զեյթունի քաղմասեր: Այս մասին ՀԺԿ-ում կայացած ասուլիսում հայտնեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, հավելելով, թե այս գործողությունները հակասում են ԱԺ կանոնակարգին եւ Սահմանադրությանը: Ըստ նրա՝ հերթական անգամ զինված ոստիկանությունը փակել է Երեւան բերող ճանապարհները՝ խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: «Այսօրվա վիճակով 254 հոգի կա՛մ ձերբակալված են, կա՛մ ենթարկվել են ապօրինի խուզարկությունների, կա՛մ նրանց հետ կատարվել է «բացատրական աշխատանք»,- հայտնեց Վիկտոր Դալլաքյանը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանի գնահատականով՝ այս ամենը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային. Հայաստանում այս օրերին կոպտորեն խախտվել են դրա 18 հոդվածներից 11-ը, որոնք վերաբերում են ազատություններին, արդար դատավարության իրավունքին եւ այլն: «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ վարչական կալանքի շատ ենթարկվածներ չեն կարողանում դատարաններից վերցնել իրենց վերաբերյալ որոշումները: Շավարշ Քոչարյանը նշեց, թե վարչական կալանքի կիրառումն անհամատեղելի է համարվում ԵԽ-ին անդամակցության հետ, իսկ պրն Դալլաքյանը հիշեցրեց, որ նաեւ ՍԴ-ի 2003-ի ապրիլի 16-ի որոշման մեջ էր դա գնահատվել ապօրինի: Ըստ Արտակ Զեյնալյանի՝ իրենք այս ամենի մասին դեռ մեկ շաբաթ առաջ են տեղեկացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին. «Բայց որեւէ դրական արդյունք չկա»: Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ նամակ են հղել նաեւ Եվրախորհրդի ղեկավարներ Վալտեր Շվիմերին ու Պիտեր Շիդերին, նշելով, թե այս փաստերը բավարար են ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում քննարկելու Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական քայլերը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930