Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ

Ապրիլ 13,2004 00:00

ԼԱՎ ԵՆ ԱՆՈՒՄ Ինձ պարբերաբար (սովորաբար երկուշաբթի օրերը) ընթերցողներ են զանգում եւ պատմում, թե ինչ է կիրակնօրյա «Հայլուրը» մեջբերում «Առավոտից»: Ճիշտն ասած, այդ հաղորդումը չեմ նայում, որովհետեւ քարոզչությունը (որեւէ մեկի կողմ կամ դեմ) ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Բայց ինձ ասում են, որ «Հայլուրը» «Առավոտից» վերցնում է միայն Քոչարյանին ձեռնտու արտահայտություններ եւ շրջանցում ոչ ձեռնտուները: Լավ են անում՝ ազատ երկիր չե՞նք: Կրկնեմ, որ մեր գործը ընթերցողին տեղեկատվություն տրամադրելն է՝ մնացածը (մեկին՝ ճիշտ, մյուսին՝ սխալ հանելը) թողնում ենք գործընկերներին: Օրինակ, եթե մենք գրում ենք՝ «Կոտայք»-«Դինամո-Զենիթ» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1», ապա շատ բնական է, որ «Կոտայքի» երկրպագուները դա մեջբերելու են հետեւյալ կերպ՝ «ըստ «Առավոտի», «Կոտայքը» գոլ խփեց «Դինամո-Զենիթի» դարպասը»: Այնպես որ, «Հայլուրի» հարցով խնդրում եմ ինձ չզանգել:Իսկ, ընդհանրապես, ես հավանում եմ «Հ1»-ի մի շարք հաղորդումներ: Օրինակ, Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը: Այ, այստեղ իսկապես հուզիչ իրադարձություններ են: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930