Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ստանալ «Նյու Յորք Լայֆ»-ի փողերը

Ապրիլ 13,2004 00:00

Ինչպես ստանալ «Նյու Յորք Լայֆ»-ի փողերը Հիմնադրամ՝ վստահորդի կարգավիճակով Եղեռնից հետո հայերն ու նրանց սերունդները, 1923թ. սկսած՝ փորձում են ստանալ գոնե նյութական վնասի փոխհատուցումները։ Պահանջներ են ներկայացվել ապահովագրական ընկերություններին, բանկերին, Թուրքիայի կառավարությանը։ Մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող Հայ փաստաբանների միությունը՝ իրավաբան Վարդգես Եղյանի ղեկավարությամբ, հասավ որոշակի հաջողության։ «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը պարտավորվեց որպես փոխհատուցում, փաստացի նյութական վնաս կրած հայերին տրամադրել 20 մլն ԱՄՆ դոլար։ Երեւանում մի քանի ամիս է՝ գործում է «Հանուն հետնորդների» միջազգային հիմնադրամը, որն ունի ցեղասպանության զոհերի նյութական վնասի փոխհատուցումը իրականացնելու առաքելություն։ Փոխհատուցումը հնարավոր է միայն Թուրքիայի կառավարության եւ այլոց կողմից ցեղասպանության զոհերի գույքը յուրացնելու փաստի ապացուցման դեպքում։ «Հանուն հետնորդների» միջազգային հիմնադրամի նախագծով՝ եթե որոշակի սերունդ, աշխարհի յուրաքանչյուր երկրի քաղաքացի, Թուրքիայի որոշակի տուժած քաղաքացու ժառանգ օրենքով վերականգնի ժառանգական գույքի իր իրավունքը, ապա ոչ մի իրավաբանական, քաղաքական եւ այլ արգելքներ վնասի իրական փոխհատուցման համար չեն լինի։ Տուժածների կրած վնասների փոխհատուցում ստանալու մեխանիզմը բաղկացած է ծրագրի կատարողի՝ հիմնադրամի մի շարք հաջորդական գործողություններից։ 1. 1875-1923թթ. իրադարձություններից տուժածների շահերի համար գործելու իրավաբանական իրավունքի ստացումը, 2. տուժածների, նրանց ժառանգների գրանցումը, 3. տուժածներին հասցված նյութական վնասի գրանցումը, 4. փոխադրական մուրհակների, որպես փոխհատուցման կատարման համար ֆինանսական միջոցի ստացումը, 5. ծրագրի մասնակիցներից ինվեստիցիոն ռեսուրսների ընդունում եւ գրանցում ի ապահովումն փոխադրական մուրհակների, 6. իրավաբանական նշանակություն ունեցող փաստի (որոշակի տուժածի մոտ որոշակի ծավալով վնասի առկայության փաստ) հաստատման վերաբերյալ դատարանի որոշման ստացումը, 7. փոխանցելի մուրհակների տեղադրումը արժեթղթերի միջազգային շուկայում, 8. տուժածների ժառանգներին փոխհատուցման, ինչպես նաեւ ծրագրի մասնակիցների արտադրության մեջ հանդիպակաց ներդրումների տրամադրումը՝ ծրագրի մեջ իրենց ինվեստիցիոն ներդրումների գումարներին համաչափ, 9. փոխադրական մուրհակների վավերականության վերաբերյալ միջազգային դատարանի որոշման ստացումը եւ պարտադրումը Թուրքիայի կառավարությանը մուրհակների ակցեպտի համար («New-York life» ապահովագրական ընկերության փաստացի նյութի կիրառմամբ)։ ՎԱԼԵՐԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ «Հանուն հետնորդների» միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930