Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ Է

Ապրիլ 20,2004 00:00

ՃՆՇՈՒՄԸ ԲԱՑԱՌՎԱԾ Է Հարցին, թե երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը որքանով կարող է ներազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, երեկ կայացած ասուլիսին Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե բացառում է Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության կողմից որեւիցե ճնշում՝ մասնավորաբար, Լեռնային Ղարաբաղի հարցում: Նա միաժամանակ նշեց, թե իրեն մտահոգում է Ադրբեջանի դիրքորոշումը. «Ադրբեջանցիները կուզենան հարցերն ընկալել ըստ իրենց ցանկությունների, եւ դա կարող է բերել նրանց դիրքորոշումների կարծրացմանը, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»: Ինչպես եւ սպասվում էր, Օսկանյանը քննադատեց Հայաստանի ընդդիմությանը: Ըստ նրա, ընդդիմությունն իրավունք ունի հանրահավաքներ կազմակերպել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին: Մինչդեռ, Վարդան Օսկանյանի համոզմամբ, ընդդիմության խնդիրը՝ փոխել իշխանություններին անհրաժեշտության դեպքում նաեւ ուժի գործադրմամբ, չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: «Ես հուսով եմ, որ ընդդիմությունը կձեւակերպի իր խնդիրներն այլ կերպ եւ կկարողանա մնալ օրենքների շրջանակում», ահա այսպիսի հետաքրքիր հույս հայտնեց բանախոսը: Պրահայում կայացած հանդիպումը Վարդան Օսկանյանը բնորոշեց որպես «միանգամայն օգտակար»՝ նշելով, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները կշարունակվեն: Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի կեսերին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել