Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞

Ապրիլ 21,2004 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ՞ Թերթերի համաշխարհային ընկերակցության (WAN) նախագահը եւ Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահը նամակ են հղել Ռոբերտ Քոչարյանին, որում խնդրել են հայ լրագրողների վրա հարձակումների գործով մանրակրկիտ հետաքննություն ապահովել, նաեւ կոչ արել՝ անել հնարավոր ամեն ինչ այնպիսի պայմաններ ապահովելու համար, որ լրագրողները կարողանան գործունեություն ծավալել ազատ, առանց բռնության ենթարկվելու վախի։ Այս կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 100 երկրների 18.000 հրատարակություններ՝ Ռոբերտ Քոչարյանին իրենց լուրջ անհանգստությունն են հայտնել ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը 4 լրագրողների վրա հարձակման կապակցությամբ։ Մատնանշել են նաեւ Երեւանում ապրիլի 5-ին տեղի ունեցած դեպքերը, երբ լրագրողները բռնության էին ենթարկվել եւ կոտրվել էին նրանց ֆոտոխցիկներն ու տեսախցիկները. «Մենք հարգանքով հիշեցնում ենք Ձեզ, որ լրագրողների ազատ գործունեության համար պայմաններ ստեղծելը պետության պարտքն է։ Նման դեպքերը բարենպաստ պայմաններ են ստեղծում վախի համար, ճնշում են լրագրողական հետաքննությունները եւ կարող են նպաստել ինքնագրաքննությանը»։ Թերթերի համաշխարհային ընկերակցությունը եւ Խմբագիրների համաշխարհային ֆորումը ակնկալում են, որ հարմար պահին Ռոբերտ Քոչարյանը կպատասխանի իրենց նամակին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել