Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս SAC չի լինի

Սեպտեմբեր 24,2004 00:00

Այլեւս SAC չի լինի Կլինի աղքատության հաղթահարում Երեկ Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանյան գասենյակի տնօրեն Ռոջեր Ջ. Ռոբինսոնը ներկայացրեց մեր պետության առաջիկա 4 տարիների համար «Երկրի օժանդակության ռազմավարության» նոր ծրագիրը: Այն այս տարվա հունիսին ներկայացվել եւ քննարկվել է ՀԲ տնօրենների խորհրդում եւ նոյեմբերի վերջին պետք է հաստատվի կառավարության կողմից: Նոր ծրագիրն իրականացվելու է առաջիկա 4 տարիների ընթացքում: Համաշխարհային բանկի նոր մոտեցման համաձայն, «այլեւս Կառուցվածքային բարեփոխումների վարկ (SAC) չի տրամադրվի: Դրա փոխարեն կլինի աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագիր»: Ըստ այդմ, կտրամադրվի 200172220 մլն դոլար, որի մի մասը կհատկացվի կրթության, առողջապահության ու սոցիալական ոլորտի բարեփոխումների նպատակով: ՀԲ-ի ներկայացուցիչը գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքներից. «Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական կատարողականը գոհացնող է՝ շատ ոլորտներում նշանակալի առաջընթացով: ՀՀ կառավարությունը իր արտաքին պարտքը շատ լավ է կառավարում: Այդուհանդերձ, գոյություն ունեն ոլորտներ եւ մոտեցումներ, որոնք կարող էին ավելի արդյունավետ լինել»: Իր այս նոր ծրագրի իրականացումից հետո, 4 տարի անց Համաշխարհային բանկը հույս ունի տեսնել կայացած տնտեսություն, որն այլեւս չի զգա զանազան արտոնյալ վարկերի ու աջակցությունների կարիք. «4 տարի անց կցանկանայինք կառավարությանն այլեւս բյուջետային աջակցություն չցուցաբերել: Մենք դեռ կշարունակենք աջակցություն ցույց տալ ներդրումային ծրագրերի, կապիտալ ծախսերի ոլորտում, բայց, կարծում ենք, 4 տարի հետո դրա կարիքը չի լինի»: Պրն Ռոբինսոնը միաժամանակ հավաստիացրեց, որ եթե մեր երկիրը ճգնաժամ ապրի, ՀԲ-ն կօգնի: Ըստ Ռոջեր Ռոբինսոնի, աղքատությունը 2-3 տարում չի վերանա, եւ աղքատության հաղթահարման փաստաթղթի մեջ աղքատության նվազեցման հետ կապված կանխատեսումները շատ զգուշավոր եւ պահպանողական են: 2004 թ. աճի կանխատեսումները 4 տոկոս էր, բայց հունվար-օգոստոս ամիսներին փաստացի աճը կազմել է 9 տոկոս: Համաշխարհային բանկի ներկայացուցչի կարծիքով, «սա իրական աճ է, ուստի աղքատության հաղթահարումը լավ է ընթանում, եւ առաջիկա 5-6 տարիների ընթացքում կվերանա ծայրահեղ աղքատությունը, այսինքն՝ մարդիկ կունենան սնունդ, հագուստ եւ առաջին անհրաժեշտության իրեր»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել