Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ

Հոկտեմբեր 13,2005 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՎԱՆԴՆԵՐԸ «Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը՝ ավանդների վերանայման ինդեքսավորման վերաբերյալ: Ըստ էության՝ այլեւս ավանդների վերադարձի օրինագծերի քննարկում ԱԺ-ում չի՞ լինելու»: Պատասխանելով այդ հարցին՝ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ի վերջո՝ «ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության երաշխիքների մասին» օրենքի նախագծի քննարկման նպատակը ավանդների փոխհատուցումն է, որ պետք է նախատեսվեր բյուջեի մասին օրենքում, ինչպես ամրագրված էր ներկայացված նախագծում: Ի դեպ, բոլոր այն երկրներում, որտեղ ավանդները փոխհատուցվել են, պարտադիր կերպով տեղի է ունեցել բյուջեի մասին օրենքի միջոցով: Համաձայն շուրջ 6 ժամ տեւած եւ գիշերը ժամը 2-ին ավարտված կոալիցիայի խորհրդի որոշման, բյուջեի մասին օրենքում կներառվեն ոչ միայն նախագծի հոդվածները, այլ նաեւ օրենքի ուժով հստակ կսահմանվեն փոխհատուցման չափը եւ այն կատեգորիաները, որոնք առաջնահերթ կարգով ավանդների փոխհատուցում կստանան: Իրավական առումով՝ եթե այս ամենը տեղի ունենա, մենք կմիավորենք մեր օրենքի նախագիծը բյուջեի մասին օրենքի նախագծի հետ՝ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով: Մինչ այդ ցանկանում եմ նշել, որ շնորհիվ կայացած բացառիկ քաղաքական համաձայնության՝ Հայաստանում կկատարվի բավականին բարձր փոխհատուցում՝ 1000 ռուբլուն 90.000 դրամի, ավելի քան 200 դոլարի չափով, ինչը աշխարհում երկրորդ ցուցանիշն է Լիտվայից հետո, որտեղ վճարվել է 250 դոլար: Ցանկանում եմ նշել նաեւ, որ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում ավանդատուները փոխհատուցում կստանան հետեւյալ առաջնահերթությամբ. 70 տարին եւ ավելին լրացած քաղաքացիները, միայնակ ծերերը, կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամները, աղետի գոտու տուժածները, զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, ռմբակոծություններից տուժած սահմանամերձ գոտու բնակիչները եւ այլն: Ավելին՝ կոալիցիայի նիստում որոշվել է, որ հաջորդ տարի ավանդների փոխհատուցման գումարը չի կարող բյուջեում պակաս լինել 1 միլիարդ դրամից: Նաեւ ցանկանում եմ ամրագրել, որ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ այս ամենի մասին հստակ հայտարարեց հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ նույնքան հստակ արձանագրելով, որ շարունակությունը կերաշխավորվի պետական միջինժամկետ ծախսային ծրագրով, որի մասին կգրվի բյուջեի մասին օրենքում: Այս ամենը ես ասում եմ հատկապես բոլոր նրանց, ովքեր մտավախություն ունեն, թե վճարումները կարող են մեկանգամյա բնույթ ունենալ: Այնպես որ, ավանդների փոխհատուցման խնդիրը ամբողջապես իր լուծումը կստանա: Օգտվելով առիթից՝ ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, ԶԼՄ-ներին, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այս արդարացի հարցի լուծումը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31