«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ»՝ ԿՐԿՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Որակի ապահովման բնագավառում ընկերությունը հերթական անգամ արժանացավ ՀՀ կառավարության մրցանակի Ընկերությունը հիմնադրվել է 1995-ին, Արագածոտն մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի բազայի վրա: Սկզբնական շրջանում իր 15 աշխատողով արտադրում էր միայն թթվասեր, սակայն տարիների ընթացքում բազմացնելով արտադրանքի տեսականին, այսօր էլ շարունակում է զինվել նոր սարքավորումներով ու արդիական տեխնոլոգիաներով եւ շուկայում մնում է արտադրության առաջատարներից: Այն այսօր իր «կայսր»-սպառողին է մատակարարում 12 տեսակի անվտանգ, ապահով ու արժեքավոր կաթնամթերք եւ պաղպաղակի 60 տեսականի: «Աշտարակ կաթի» արտադրանքի բարձր որակը պայմանավորված է այն աննախադեպ հանգամանքով, որ արտադրության համար հիմնական հումքը՝ կաթը, մթերվում է բացառապես Հայաստանի հեռավոր մարզերի 2000 մետր եւ ավելի բարձրության ալպիական մարգագետիններից: Իսկ անապական բնաշխարհի լեռնային մաքուր օդը շնչող, քաղցրահամ, սառնորակ, զուլալ ջուրը խմող կովերը տալիս են միայն բազմատեսակ վիտամիններով հարուստ կաթ: Ալպիական բուսականությունը՝ իր բազմատեսակ ծաղիկներով ու յուրահատուկ խոտաբույսերով, հիմք է հանդիսանում յուրահատուկ հատկանիշներով օժտված կաթի: Ալպիական բնաշխարհի այս յուրահատուկ արժեքները «Աշտարակ-կաթը» հեռավոր մարզերից բերում- հասցնում է սպառողին: Արտադրության ողջ ընթացքը՝ սկսած կովերից մինչեւ պատրաստի արտադրանք, ուղեկցվում է լաբորատոր եւ մանրէաբանական ստուգմամբ: Ընկերությունը փոխշահավետ համագործակցության մեջ է իրեն կաթ մատակարարող ֆերմերների հետ: Տարեցտարի ավելացնում է նրանց թիվը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հանձինս «Աշտարակ կաթի»՝ ֆերմերներն ունեն երաշխավորված, ստաբիլ կաթի մթերման շուկա: Հանրապետության հեռավոր տարբեր բարձրադիր մարզերում, ալպիական գոտիներում հիմնելով կաթի մթերման կետեր, այն գյուղացու համար ստեղծում է կաթն ամբողջ տարին մթերելու երաշխիք: Հաշվի առնելով նաեւ ամռանը կաթի առատությունը եւ ձմռանը՝ սակավությունը, ընկերությունը 2000-ին ձեռնամուխ եղավ չոր կաթի արտադրությանը, ինչը ֆերմերին հնարավորություն է տալիս սեզոնին մթերել կաթի ավելցուկը: Ընկերությունը կարեւորում է նաեւ ֆերմերների միասնականությունն ու համախմբվածությունը, համագործակցությունը ավելի փոխշահավետ եւ ամուր պահելու խնդրում. «Իրենց աշխատանքն ավելի հեշտացնելու եւ արտադրանքի ինքնարժեքը բարելավելու համար ֆերմերները պետք է համագործակցեն: Օրինակ, կաթը մթերման բերելիս եթե միասին բերեն, բնականաբար՝ իրենց ծախսերը կնվազեն: Եթե միասին ձեռնարկեն կերի սիլոսավորումը, բնականաբար, ձմռանը կովերի կաթնատվությունը շատ չի իջնի եւ սրա արդյունքում կբարելավվի կաթի ինքնարժեքը: Թե չէ՝ միայն գնի բարձրացմամբ առաջխաղացում չի լինի»: «Աշտարակ կաթի» պաղպաղակի 60 տեսականին բավարարում է անգամ ամենաքմահաճ ու պահանջկոտ սպառողի պահանջները: Դրանք իրենց թե համով, թե գեղեցիկ ու հերմետիկ փաթեթավորմամբ մրցունակ են միջազգային շուկայում: Պաղպաղակի արտադրության ոլորտում հայկական շուկայի մրցակցությունը յուրահատուկ է, գործադիր տնօրենն այն համարում է օրինակելի եւ բարեկիրթ. «Մենք պաղպաղակ արտադրող մյուս խոշոր ընկերությունների՝ «Շանթ +» եւ «Թամարա» ՍՊԸ-ի հետ շուկայում մրցակիցներ ենք, կյանքում՝ լավ ընկերներ: Այլ հարց է, թե ինչպիսի մրցակցություն է մեր միջեւ: Ես այն համարում եմ օրինակելի եւ ցիվիլ, որը պետք է օրինակ ծառայի մյուս արտադրողների համար եւ դառնա բարի ավանդույթ: Մենք հաճախ համագործակցում ենք, անհրաժեշտության դեպքում՝ իրար օգնում»: Սպառողի վստահությունը «Աշտարակ կաթի» արտադրանքի նկատմամբ՝ ընկերության ղեկավարությունը վերագրում է արտադրանքի թարմության եւ պահպանման անվտանգության նկատմամբ իրենց հետեւողական լինելուն: «Թույլ չենք տալիս, որ ժամկետանց արտադրանքը մնա վաճառակետերում, ետ ենք բերում: Սպառողն էլ պետք է պահանջկոտ լինի եւ մեր, եւ վաճառողների հանդեպ, որպեսզի մթերքը պահպանվի անհրաժեշտ ջերմաստիճանում եւ միշտ լինի թարմ ու անվտանգ»: «Աշտարակ կաթի» առաքելությունն է բավարարել սպառողի նոր պահանջները տեղական արտադրանքով (օրինակ՝ յոգուրտներ, ջնարակապատված պանրիկներ եւ այլն): Արդյունքում սպառողը հնարավորություն է ստանում դրանք վայելել առաջնային թարմությամբ: «Աշտարակ կաթը» իրականացնում է նաեւ տարբեր բարեգործական միջոցառումներ՝ մանկապարտեզներում, դպրոցներում, մանկատներում, հաճախ համեղ ու հաճելի անակնկալներ է մատուցում անապահով ընտանիքներին: Խորին շնորհակալություն հայտնելով կառավարությանը՝ «Աշտարակ կաթի» արտադրանքը բարձր գնահատականի արժանացնելու համար, գործադիր տնօրենը, այնուամենայնիվ, իրենց հաջողությունը կապեց կաթնամթերքի կայսրության կայսրի՝ սպառողի հետ, ում պահանջներին, ցանկություններին ու քմահաճություններին ենթարկվելը եւ դրանց անվերապահորեն բավարարելը ընկերության հիմնական կարգախոսն է: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ R


















































