Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Հունիս 11,2007 00:00

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ձեւավորվեց մեր երկրի նոր կառավարությունը: Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Պրն Քոչարյանը 2002թ. մարտի 16-ի իր իսկ հրամանագրում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել. ըստ այդմ, ՀՀ մշակույթի եւ երիտաuարդության հարցերի նախարարությունը վերանվանվել է մշակույթի նախարարություն, իսկ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ uպորտի պետական կոմիտեն վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության։ Մեզ կառավարելու են հետեւյալ գործիչները.

Աղվան Վարդանյան՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար (այդ նախարարությունը տնօրինում է ՀՀԿ-ն, որը, սակայն, ցանկություն է հայտնել, որ դաշնակցական Աղվան Վարդանյանը շարունակի պաշտոնավարել), Հարություն Քուշկյան՝ առողջապահության նախարար, Ներսես Երիցյան՝ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար, Գեւորգ Դանիելյան՝ արդարադատության նախարար, Վարդան Օսկանյան՝ արտաքին գործերի նախարար, Արամ Հարությունյան՝ բնապահպանության նախարար, Դավիթ Լոքյան՝ գյուղատնտեսության նախարար, Արմեն Մովսիսյան՝ էներգետիկայի նախարար, Մանուկ Թոփուզյան՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Լեւոն Մկրտչյան՝ կրթության եւ գիտության նախարար, Հասմիկ Պողոսյան՝ մշակույթի նախարար, Միքայել Հարությունյան՝ պաշտպանության նախարար, Արմեն Գրիգորյան՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Անդրանիկ Մանուկյան՝ տրանսպորտի եւ կապի նախարար, Վարդան Վարդանյան՝ քաղաքաշինության նախարար, Վարդան Խաչատրյան՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար:

Գրեթե բոլոր վերանշանակվածների կենսագրությունները թերեւս հայտնի են վաղուց, ներկայացնենք միայն համեմատաբար նորերին: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը մինչ այժմ Գլխավոր դատախազի տեղակալն էր: Սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը կապի եւ տրանսպորտի փոխնախարարն էր: 36-ամյա Ներսես Երիցյանը 2003 թվականից մինչ օրս ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930