Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարապ վախտի խաղալիք»

Փետրվար 28,2009 00:00

Ալավերդի քաղաքի զբաղվածության կենտրոնից տեղեկացանք, որ կենտրոնում գրանցված 1845 աշխատանք որոնողներից 731-ը եւ 1389 գործազուրկներից 402-ը տղամարդիկ են: Նրանց մի մասը աշխատանք որոնելու համար արդեն սկսել է Ալավերդուց մեկնել այլ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն:

Ովքեր էլ դեռ չեն մեկնել, իրենց օրը մթնեցնելու համար, պարապ-սարապ թուղթ են խաղում: Խաղում են, որտեղ պատահի՝ շենքերի բակերում, խանութներում, շուկաներում: Անգամ Ալավերդու «Հայպետշին» թաղամասի շուկայում գտնվող, օրերս Ալավերդու քաղաքապետարանի պահանջով քանդված կիսակառույց խանութի այս ավերակույտերում: Ալավերդու աշխատանք չունեցող տղամարդկանց սիրելի խաղն էլ բլոտն է: Տղամարդիկ էստեղ իրենց ապրուստի միջոց չունենալու ցավը խաղին են տալիս: Մնում է սպասել, որ մի օր ՀՀ կառավարության որոշմամբ Ալավերդին կհայտարարվի «կարտոժնիկների» քաղաք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել