Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Փետրվար 28,2009 00:00

Իսկ կոալիցիան հաստատ առանձին կգնա ընտրությունների

Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հրապարակված լուրերին, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ թեկնածուն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, ուստի Կոնգրեսն ու «Ժառանգությունը» հաստատ առանձին են գնալու ընտրությունների՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին որեւէ հիմնավորում չկա, որ մենք առանձին ենք գնալու, այլ ընդհակառակը՝ բանակցությունները տարվում են, որպեսզի ընդդիմադիր ճակատը միասնական թեկնածուով մասնակցի ավագանու ընտրություններին: Եվ այն նպատակներին, որոնք նույնն են ե՛ւ ՀԱԿ-ի, ե՛ւ «Ժառանգության» համար, կարողանանք հնարավորինս շուտ հասնել միասնական ջանքերով»:

Կոալիցիոն ուժերի դեպքում արդեն հստակ է, որ նրանք առանձին են մասնակցելու ընտրություններին: ՀՀԿ-ն իր թեկնածուին որոշելու է կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում, «Օրինաց երկիրը»՝ երկուշաբթի, կուսակցության վարչության նիստում: Իսկ ԲՀԿ-ն պատրաստվում է մարտին ներկայացնել Երեւանի զարգացման իր ծրագիրը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել