Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրիչ փորձ

Մայիս 05,2009 00:00 Share

«Գերի ադրբեջանցի զինվորի նկատմամբ «խոշտանգումների» վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունները հանդուգն սուտ է եւ զրպարտանք»: Այդ մասին «Արմինֆոյին» ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Մենք գործ ունենք Հայաստանի իշխանությունները եւ մեր Պետհանձնաժողովը հեղինակազրկելու ազերիների հերթական սադրիչ փորձի հետ: Շատ հետաքրքիր է իմանալ, թե ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը որտեղից է տեղեկատվություն ստացել Ռագիֆ Հասանովի նկատմամբ խոշտանգումների մասին: Միակ բանը, ինչի մասին նա հաստատ կարող է իմանալ, դա ԿԽՄԿ պատվիրակների հաղորդագրություններում պարունակվող տեղեկատվությունն է, որոնք կանոնավոր կերպով այցելում են Ռագիֆ Հասանովին: Իսկ ԿԽՄԿ-ն միշտ գոհունակություն է հայտնել մեր կողմից Միջազգային հումանիտար իրավունքի եւ Մարդու իրավունքների միջազգային իրավունքի բոլոր նորմերի պահպանման, ինչպես նաեւ գերու առողջական վիճակի առնչությամբ: Ես էլ բավականաչափ տեղեկատվություն ունեմ ադրբեջանական բանտերում հայ գերիներին պահելու պայմանների վերաբերյալ, սակայն մերկապարանոց հայտարարություններ չեմ անում եւ հիստերիայի մեջ չեմ ընկնում»,- հայտարարել է Ա. Կապրիելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել