5 միլիոնը ոչ մեկին չի հասել
ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության արդյունքում դարձյալ 5 մլն դրամի շահում չի գրանցվել: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ապրիլի 3-ին կայացած երրորդ վիճակահանության արդյունքում 1168 քաղաքացի շահել է 5-հազարական դրամ, 191 քաղաքացի՝ 20-հազարական, իսկ 28 քաղաքացի՝ 50-հազարական դրամ: Բացի այդ, 1387 շահողի տրամադրվել է բոնուս՝ շուրջ 11 մլն 200 հազար դրամի չափով:


















































